Բոլթոնն ասաց, թե Հայաստանն ինչպես դուրս կգա մեկ աղբյուրից կախ­վածությունից

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը հոկ­տեմբերի 25-ին Երևանում հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն առաջարկել է ձեռք բերել ամերիկյան ռազմատեխնիկա, քանի որ այն ավելի լավն է ռու­սականից: Բոլթոնը հայտարա­րել է, որ Հայաստանն այդպիսով դուրս կգա մեկ աղբյուրից կախ­վածությունից: Ջոն Բոլթոնի հայ­տարարությունը կարելի է հա­մարել իսկական սենսացիա այն իմաստով, որ Նահանգները առաջին անգամ խոսում է Հայաստանին սպառազինություն մատակարարելու պատրաստակամության մասին: Սակայն սա առաջացնում է հակառակ հարցը՝ իսկ Հայաստանը պատ­րա՞ստ է գնել ամերիկյան սպառազինություն: Ընդ որում, պատրաստ է գնել հարցադրումն ունի երկու վեկ­տոր: Մեկը՝ դեպի տնտեսություն, այսինքն՝ Հայաստանն ունի՞ ավելի լավ, հետևաբար ավելի թանկ տեխնիկա գնելու հնարա­վորություն, և մյուսը՝ դեպի Ռու­սաստան, իսկ Մոսկվան չի՞ խանդի, չի՞ զայրանա: Մյուս կող­մից, սակայն, կարելի է նաև հարց տալ թե արդյո՞ք Մոսկվան տեղեկացված չէ, որ Բոլթոնը Երևանում կարող է քննարկել նաև այդպիսի հարց: Չէ՞ որ նա Կովկաս ժամանելուց առաջ եղել է Մոսկվայում, հանդիպել Պուտինի հետ: Այդ իմաստով, մեզ համար Բոլթոնի անակնկալ հայ­տարարությունն արդյո՞ք անակնկալ է եղել նաև Պուտինի համար: Մյուս կողմից՝ Բոլթոնը Երևա­նում խոսել է այն մասին, որ Հա­յաստանը պետք է դուրս գա պատմական կաղապարներից և լինի ինքնիշխան, աշխարհի համար բաց, ազատ: Ակնառու է, որ ակնարկը ռուսական քա­ղաքականության ստվերից դուրս գալն է: Բայց ամերիկացի պաշտոնյան թերևս բավակա­նաչափ փորձառու է՝ պատկե­րացնելու համար, որ օրինակ՝ սպառազինության մասին իր հայտարարությունը Ռուսաստանում կարող է զայրույթ և ըստ այդմ՝ Երևանի հանդեպ ագրեսիա առաջացնել: Միևնույն ժամանակ, սակայն, Մոսկվայից Կովկաս ժամանած ամերիկացի պաշտոնյան գուցե շատ լավ է պատկերացնում, որ Ռուսաստանը ներկայումս չունի Հայաստանի վրա ռեալ զայրա­նալու ներուժ: Այսինքն՝ հայտարարություններ, դժգոհություններ կարող են լինել, բայց ռեալ քայլեր Հայաստանի դեմ չեն լինի, որովհետև Ռուսաստանը թերևս առաջին հերթին հենց ինքը կտուժի դրանից»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am