Կաշառակեր պատգամավորին փնտրելիս

Նիկոլ Փաշինյանը մի տեղեկություն գցեց Ազգային ժողովում, հիմա 100 լրագրողհավաքվել են ու չեն կարողանում գտնել այդ տեղեկության հասցեատիրոջը: Խոսքը Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «խոշոր կաշառակեր» պատգամավորի մասին է: Փաշինյանն անուն չի տվել, ինչը դրդել է լրագրողներին, որպեսզի նրանք բացառման տարբերակով գտնեն այդ պատգամավորին: Այսինքն՝ «շուխուռը» կա, բայց պատգամավորը չկա, ինչը աժիոտաժ է ստեղծում: Նպատակը, երևի, հենց այդ աժիոտաժի ապահովումն էր: Կառավարությունը ինչ-որ «բարաթի» է սպասում դրսից, որպեսզի արդեն հրապարակայնացնի կաշառակեր պատգամավորի անունը: Փաշինյանը դետալային ներկայացրեց, թե որն է խնդիրը: Ասում է՝ ֆաքսով է եկել թուղթը, բայց սպասում են օրիգինալին, որ արդեն ընթացք տան: Ուշագրավ է, որ Փաշինյանը, ում աշխատանքային գրաֆիկի մեջ ավելի շատ տնտեսական ու արտաքին քաղաքական հարցերը պետք է լինեն, շատ մանրամասնությամբ տիրապետում է քննչական մարմինների աշխատանքներին, հարուցված գործերի ընթացքին և այլ նրբություններին: Նշանակում է, որ քննչական խմբերը փաստացի ինքն է ղեկավարում: Եվ ուրեմն խոսակցություններն այն մասին, որ պետական այլ մարմինները, իշխանության մյուս ճյուղերը գործում են անկախ ու վարչապետը որևէ կերպ չի ցանկանում միջամտել դրանց գործունեությանը, ընդամենը գեղեցիկ ձևակերպումներ են: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական ու բարոյահոգեբանական կողմին, ապա չի կարելի անառողջ մթնոլորտ ստեղծել: Եթե կա կաշառակերության գործ, ապա թող քննչական մարմինները քննեն ու երբ գործն ամբողջական պատրաստ կլինի, այլ ոչ թե հում ու սարքովի, ապա այդ դեպքում կարելի է հանրությանը ներկայացնել, թե ինչն ինչոց է, բայց նույնիսկ այդ դեպքում դա պետք է անի ոչ թե ժողովրդի վարչապետը, այլ քննչական մարմինները, ընդ որում՝ առանց շոուի: 7or.am Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am