«Ջոն Բոլթոնը բառացի հայտարարեց այն, ինչի կապակությամբ առկա էին լուրջ կասկածներ ու մտավախություններ»

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը բառացի հայտարարեց այն, ինչի կապակությամբ առկա էին լուրջ կասկածներ ու մտավախություններ: Բոլթոնը ասաց. «Փաստ է, որ եթե կանխատեսումները իրականան, Փաշինյանը ուժեղ մանդատ կունենա, և դա ամենալավ ժամանակն է շատ ոլորտներում վճռական քայլերի: Հաշվի առնելով, թե ինչ տպավորություն ստացա այսօր իմ հանդիպումներից այդ թվում և վերլուծաբանների հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը առաջնահերթ հարց է Հայաստանի քաղաքական օրակարգում, և վճռական քայլեր ձեռնարկելու համար ամենալավ ժամանակահատվածը դեկտեմբերի ընտրություններից անմիջապես հետո է»:

Ժողովրդական լեզվով ասած՝ ԱՄՆ-ն մտածում է հետևյալ սխեմայով, որ Հայաստանում առաջին անգամ իշխանության ա եկել (գալիս) մարդ, որը վերջապես ունի հասարակության վստահության շատ մեծ մադատ, ինչը իրեն թույլ կտա Արցախյան հարցում գնալ այնպիսի ոչ պոպուլյար լուծումների, ինչից ամեն կերպ խուսափում էին նախկինները:
Նախկինում ստեղծվել էր մի վիճակ, երբ Հայաստանի իշխանությունները գերտերությունների կողմից զիջումների գնալու մերժման փաստարկներից մեկը այն էր, որ իրենք առանց այդ էլ չեն վայելում հասարակության լայն աջակցությունը, ու եթե հանդգնեն գնալ անգամ նման քայլերի, ապա դա հղի է անկատեսելի հասարակակական ընդվզմամբ: Իսկ հիմա այդ խնդիրը չկա, քանի որ գերտերությունները նկատել են, որ ներկայիս հասարակությունը պատրաստ է ուտել Նիկոլի կողմից հրամցվող ցանկացած բան ու ըստ դրա, մտածում են որ սա ամենահարմար առիթն է, որ հասարակական աջակցությունը վայելող Հայաստանի այս իշխանություններից պոկեն այդքան սպասված զիջումները: Դրանք հենց այն զիջումներն են, որոնց մասին հեռանալուց առաջ բաց տեքստով հայտարարեց ԱՄՆ-ի դեսպանը: Իսկ տնտեսական կոլապսի գնացողներից զիջում պոկելը այդքան էլ բարդ գործ չի՝ կգնաս լուրջ զիջման, կստանաս մի քանի միլիարդի փրկիչ վարկեր: Ու այս պարագայում ստեղծվում է մի իրավիճակ, որ Նիկոլը ինչքան շատ ձայն տանի խորհրդարանական ընտրություններում ու դառնա հասարակության միակ վեկտորը, այնքան շուտ է հայտնվելու շատ կոշտ ճնշման տակ և էլ չի կարողանալու խաղացնել այն փաստարկը, թե բա հասարակությունը ինչ կասի: Ես բազմիցս եմ բացատրել, որ տոտալ իշխանությունը նաև նախատեսում է տոտալ միանձնյա պատասխանատվություն, իսկ երբ ունես հակակշռող ընդդիմություն, ապա դա հաճախ փրկում է պետությանը, ազգին, ու հենց նույն իշխանությունների քամակը: Սակայն էյֆորիայով տարված Նիկոլենք հավանաբար հենց այսքանը համառորեն չեն ցանկանում ընկալել, ինչպես նաև դա չի ուզում հասկանա քաղաքականությունից բոբիկ հայ հասարակությունը, չգիտակցելով թե միաձայն քվեարկությամբ ու սուպերմանդատ տալով ինչպիսի փորձանքի մեջ կարող է գցել Արցախը, Հայաստանը ու նաև նույն Նիկոլին:
Հավանաբար այստեղ է լարված այն թակարդը, հանուն որի Սերժը ոչ միայն այդքան հեշտ հանձնեց իշխանությունը, այլ գլոբալ առումով բեմադրեց այն, ինչ դուք կոչում եք «թավշյա հեղափոխություն»»…

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am