«Մեր երեխաների եւ մայրերի աչքերի առաջ այլասերություն չի քարոզվելու». «ԿԱՄՔ»

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» նորաստեղծ հասարակական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Հայտարարում ենք, որ համատեղ ջանքերով պայքարելու ենք հայկական արժեքների պաշտպանության համար: Ջանք չենք խնայելու, որպեսզի անձեռնմխելի լինեն հայկական ավանդական սուրբ եկեղեցին, հայկական ավանդական ընտանիքը, հուշարձանները, մշակույթը, լեզուն, որոնք մեր ժողովուրդի հազարամյա մշակույթի ու ավանդությունների հենասյուններն են եւ հաստատված են մեր երկրի Սահմանադրությամբ: Սույն հայտարարությամբ զգաստության ենք հրավիրում բոլոր նրանց, ովքեր վերջին շրջանում առանց ամոթի ու անզգուշորեն փորձում են Հայաստանում ավանդապաշտ մեծամասնությանը ճնշել իրենց խարդավանքով ու կեղծ եւ օտարամուտ արժեքներով, կոչ ենք անում չտրվել արկածախնդրության եւ մեր երկիրն ապակայունացնելու սին հույսերին: Հայրենի իշխանություններին հորդորում ենք անսալ մեր կոչերին եւ տուրք չտալ օտար երկրների կողմից մեզ պարտադրվող կեղծ ազատականությանը, առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որը հզոր երաշխիք է մեր ժողովրդի շարունակականությունն ապահովող հայկական եկեղեցու եւ հայկական ավանդական ընտանիքի անձեռնմխելիությանը»: «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը կոչ է ուղղում համայն հայությանը, հայ ավանդապաշտ երիտասարդությանը, հայկական եկեղեցական ու քաղաքական շրջանակներին միանալ իրենց ջանքերին եւ կասեցնել հետզհետե Հայաստանում ներթափանցող ու ահագնացող այլասերման սպառնալիքին. «Թող ոչ ոք ազատականության ու հանդուրժողականության դասեր չտա հայությանը, մեր հանրությունը հանդուրժում է մարդու խղճի եւ սեռական ազատությունը, հանդուրժել է, պետք է հանդուրժի ու կհանդուրժի: Սակայն հայկական արժանիքներին սպառնալը ազատականություն չի կարող համարվել: Հայաստանում մեր երեխաների եւ մայրերի աչքերի առաջ այլասերություն չի քարոզվելու: Ցեղասպանություն, երկրաշարժ, պատերազմներ եւ զանգվածային արտագաղթ տեսած մեր ժողովրդի առաջնային խնդիրը հայկական ավանդական ընտանիքի եւ հայ առողջ ու գիտակից երեխաներ ծնելու ավանդույթի պաշտպանությունն է: Դրանով իսկ համասեռամոլության քարոզումը ուղիղ սպառնալիք է մեր ժողովրդի եւ երկրի անվտանգությանը: Այս առիթով պահանջում ենք չեղարկել սույն թվականի նոյեմբերի 15-ից 18-ը Երեւանում նախատեսվող Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյանների միջազգային ֆորումը, որովհետեւ այն անկանխատեսելի դեպքերի եւ բռնության ու զայրույթի պատճառ է դառնալու, որի ողջ պատասխանատվությունը ընկնում է ֆորումի կազմակերպիչների եւ այն Հայաստանում արտոնողների վրա», - ասված է հայտարարության մեջ:  

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am