Բրյուսովում տուժած ուսանողուհու մայրը մանրամասներ է պատմում աղջկա հետ կատարվածից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Վ. Բրյուսովի անվան համալսարանում արտառոց դեպք էր տեղի ունեցել: Ուսանողուհիներից մեկը հայտարարել էր, որ բռնության է ենթարկվել։ Դեպքի վերաբերյալ ստույգ ինֆորմացիա չէր տրվում, բայց համացանցում ու լրատվական կայքերում տարբեր վարկածներ շրջանառվում՝ դանակահարությունից, մինչև երակներ կտրել, հարվածել և այլն։ Լուրեր տարածվեցին անգամ, թե աղջկան հարվածողները ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են եղել: ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ուսանողուհու մայրը՝ տիկին Արուսը փոխանցեց, որ դուստրը արդեն տանն է, բայց հոգեբանորեն վատ վիճակում է։ Թեև նշեց, որ գործի քննության ընթացքում իրավունք չունի մանրամասներ ներկայացնել, սակայն որոշ պարզաբանումներ ի վերջո հաջողվեց։ Տիկին Արուսը ապատեղեկատվություն որակեց տեղեկությունները, թե աղջկան դանակահարել են, կտրել երակները, կամ ձեռքերին ինչ-որ գրառումներ արել․ «Միջադեպ է տեղի ունեցել, հրմշտոցներ, հարվածներ են եղել։ Ես տեսել եմ վնասվածքները. որևէ գրառում չի եղել ձեռքերին։ Տղա և աղջիկ են եղել, սակայն չգիտենք, թե ովքեր են դրա մասնակիցները։ Չգիտեմ՝ ինչն է եղել դրդապատճառը, դա պարզ կլինի, երբ գործը բացահայտվի: Կարծում եմ՝ նրանք հիվանդներ են եղել, որոնք հետապնդել են աղջկաս»,- փոխանցեց նա՝ նշելով, որ աղջիկը մինչ այդ առնչություն չի ունեցել այդ անձանց հետ։ Տիկին Արուսը հաստատեց, որ աղջիկը որոշ ժամանակ առաջ նամակներ ստացել է անհայտ անձի կողմից․ «Նամակներ ստանալը եղել է շատ վաղուց, բայց չեմ կարծում, թե այս միջադեպը որևէ կապ ունի այդ նամակների հետ»,- նշեց նա։ Նշենք, որ դեպքի վերաբերյալ պարզաբանում է տարածել ոստիկանությունը՝ նշելով, որ 20-ամյա քաղաքացուն, ըստ նախնական տեղեկությունների, ոչ ոք չի վնասել, որևէ մեկի կողմից հարձակում չի եղել, ինչի կապակցությամբ նա ոստիկանությունում տվել է բացատրություն: Սակայն հաշվի առնելով կատարվածի անձնական վարկածը՝ քաղաքացու վնասվածքների վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում: Դեպքի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել նաև ԵՊԼՀ-ը․ «Հետաքննության արդյունքում պարզվել է, որ համալսարան որևէ անհայտ մարդ մուտք չի գործել և ուսանողուհու վրա հարձակում տեղի չի ունեցել: Նա որևէ մեկի կողմից ծեծի կամ բռնության չի ենթարկվել և առավելևս չի դանակահարվել: Ուսանողուհու կյանքին սպառնացող վտանգ չկա: Բոլոր տարածված լուրերը բերնեբերան անցած, ուռճացված ասեկոսեներ են և չեն համապատասխանում իրականությունը»,- ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am