Բոլթոնը եկավ, տեսավ Կովկասն ու գնում է՝ համոզվելով, որ այն և Ղարաբաղը կորսված են ԱՄՆ-ի համար. Ստ. Տարասով

Tert.am -ի հետ զրույցում ռուաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն անդրադառնում է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս ու ՌԴ կատարած այցին: -Պարո՛ն Տարասով, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք երաշխավորել, որ Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ փոփոխության չեղարկումը չի հանգեցնի անհավասարակշռության, և հնարավոր է, որ ԱՄՆ-ը, ի վերջո, զենքեր վաճառի Ադրբեջանին և ՀՀ-ին, փաստորեն, չբացառեց, ասելով, որ այս պահին դեռևս որոշում կայացված չէ փոփոխության չեղարկման վերաբերյալ: Համարո՞ւմ եք, որ փաստացի՝ ամերիկյան զենքի էմբարգոն կհանվի: -Ինչ է, երբ ասում է, որ կարող է զենք վաճառեն Ադրբեջանին, ի՞նչ են ուզում՝ Հարավային Կովկա՞սն են ուզում նվաճել: Բոլթոնի, մեղմ ասած, ոչ հաջող հայտարությունները, ի՞նչ է, կայունացնելո՞ւ են տարածաշրջանն ու լավացնելո՞ւ են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Հատկապես մտահոգիչ է, որ Դուշանբեից հետո, երբ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը սկսել էին խոսել իրար հետ, հիմա նման կտրուկ հայտարարություններ են արվում: Այն դեպքում, երբ այդ համաձայնությունները կարող էին որևէ կերպ նպաստել կողմերի հարաբերությունների բարելավմանը: Մինչդեռ ինքը խաղում է ադրբեջանական «սիթառ»-ի վրա, ադրբեջանական նման երաժշտական գործիք կա՝ կիթառ, և ո՞վ է մատակարարելու այդ սպառազինությունը, ինչո՞ւ: Սրանք շատ սադրիչ հայտարարություններ են: -Այսինքն՝ եթե ՌԴ-ն և՛ հայտարարում է, և՛ վաճառում սա սադրիչ չէ՞,ըստ Ձեզ: Ի վերջո, ադրբեջանական զենքի 80 տոկոսը մատակարարում է Ռուսաստանը:շ -Ռուսաստանը, իրոք, Ադրբեջանին վաճառում է զենք, բայց Հայաստանում կարծում են, թե այդ զենքն ուղղվելու է Հայաստանի վրա: Իսկ դուք մի հատ վերլուծեք՝ ի՞նչ է տեղի ունենում ձեր կողքին՝ Արաքսից այն կողմ: Նայեք քարտեզին ու տեսեք՝ ո՞վ է Արաքսից այն կողմ ձեզ հետ սահմանակից՝ Թուրքիան, Իրանը, իսկ Սիրիայում դեռ շարունակվում է պատերազմը: Սիրիան ձեզնից ընդամենը 1500 կիլոմետր հեռավորության վրա է: Այնպես որ, ոչ մի սցենար պետք չէ բացառել, սա մեկ: Սա, ի՞նչ է, կարծում եք, Հայաստանի դե՞մ է ուղղված: Չմոռանանք, որ Հայաստանում է մեր ռազմաբազան, մեր զինվորները, մեր սպաները: Ի՞նչ է, կարծում եք, այս ռուսական զենքը կրակում է ռուս զինվորների ուղղությամբ, էլ չասած, հայ զինվորների մասին: Եվ մյուս կողմից, դուք ի՞նչ բնակչություն ունենք, հազիվ 1.5 միլիոն և կարծում եք՝ ադրբեջանական բանակը դրա համա՞ր է զինվում: Իհարկե ոչ: Եվ երկրորդ՝ հայերի ու ադրբեջանցիների միջև հակամարտությունը այն հակամարտությունը չէ, որ խթանում է սպառազինությունների մրցավազքը: -Մյուս կողմից, հայ հասարակությունը երբեք այդ վարկածին չի հավատա: -Իհարկե, բայց մենք առնվազն վստահ ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այն պոտենցիալի օգտագործումը, որն առկա է ձեր հակառակորդ երկրի մոտ, երբեք չի լինի: -Ջոն Բոլթոնը Երևանում նաև հայտարարեց, որ LՂ հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ շահերից և որ Նիկոլ Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել նաև ԼՂ հարցում: -Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի մասով այնքան բան է ասել, որ դժվար է որևէ բան մեկնաբանել, պետք է բախտագուշակի մոտ գնաս: Նա ասում էր, չէ՞ որ Ղարաբաղը հակամարտության կողմ է, ասում էր, բայց բանակցությունները նախկին ձևաչափով են: Եթե դու ասում ես, որ Ստեփանակերտը հակամարտության կողմ է, ուրեմն այդ ինչո՞ւ են ձեր Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպում, սրանք ինչ է՝ հին ձևաչափով բանակցություններ են: Ես չեմ ասում, որ այս կամ այն դիրքորոշման կողմնակից են կամ նման բանի կոչ եմ անում, ես ուղղակի ուզում եմ ասել, որ եթե ասում ես ա՝, պետք է ասվի նաև բ-ն: Թե չէ մի բան է ասում, մեկ այլ բան անում: -Ամփոփենք Բոլթոնի այցը: -Նա եկել է՝ համոզվելու, որ Ղարաբաղը և Հարավային Կովկասը արդեն կորսված են ԱՄՆ-ի համար: Պարզապես մեկ բան. միակ դեսպանատունը, որը հետխորհդային տարածքում ունի 3000 -ից ավելի աշխատող, Հայաստանն է: Հարց՝ ինչո՞ւ:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am