Չարենցավանի քաղաքապետը, օգտագործելով պաշտոնական ու բարեկամական լծակները, զրկել է ունեցվածքիցս. Իվանյան

Հայկական ժամանակը գրում է. Քաղաքացի Թաթուլ Իվանյանը բողոքում է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգելդյանից, հայտնում, որ տարիներ առաջ քաղաքապետի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում է եղել իր նկատմամբ, որը շարունակվում է մինչեւ օրս: Թաթուլ Իվանյանը վստահեցնում է, որ քաղաքապետ Հակոբ Շահգելդյանը 2008 թվականին օգտագործելով հոր՝ Կովալենկո Շահգելդյանի պաշտոնը, որն այն ժամանակ Կոտայքի մարզպետն էր, իրենից խլել է օրենքով իրեն պատկանող 49.3 քմ կապիտալ շինությունն ու 130 քմ հողը՝ տասը տարով վարձակալած: Թաթուլ Իվանյանը նշում է, որ Հակոբ Շահգելդյանը հորաքրոջ՝ Գայանե Շահգելդյանի միջոցով, որը Չարենցավանի հարկային ծառայության վարչություններից մեկի պետն է՝ կեղծ պարտքեր է գրել իր վրա, ինչից հետո առաջացել են խնդիրներն ու դատական քաշքշուկները: «Այս ամենի գլխավոր կազմակերպիչը Չարենցավանի ներկայիս քաղաքապետն է, որը նաեւ բարեկամական կապեր ունի վճիռը կայացրած դատավոր Ա. Շահոյանի հետ: Երբ ես 2008 թվականին դիմեցի համապատասխան մարմիններին, եւ Շահգելդյանը չկարողացավ ապացուցել, որ այդ հողը «առել է», անցավ հաջորդ քայլերին: Նա կեղծարարություններ արեց իր հորաքրոջ միջոցով, որն այդ ժամանակ հարկայինի 3-րդ բաժնի պետն էր»,-ասաց Թաթուլ Իվանյանը: ՀՀ քաղաքացիական դատարանի վճռով՝ անհատ ձեռնարկատեր Թաթուլ Իվանյանը սնանկ է ճանաչվել: Դատարանի վճռով որոշվել է արգելանք դնել սեփականության իրավունքով Իվանյանին պատկանող գույքի վրա եւ հօգուտ ՀՀ պետական բյուջեի 100 հազար դրամ պետական տուրքը գրանցել որպես դատական ծախսեր: Քաղաքացի Իվանյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը, նշել, որ վերջինս իր սնանկ ճանաչվելու դիմումը չի ստացել, ինչպես նաեւ ՀՀ ԿԱ հարկային ծառայության կողմից ներկայացված դիմումը եղել է հիմնազուրկ, քանի որ իր կողմից պատշաճ կարգով կատարվել են հարկային բոլոր պարտավորությունները: Թաթուլ Իվանյանը նշում է, որ եթե տեղեկացված լիներ սնանկության դիմումի հիման վրա կայացված վճռի մասին, ապա հնարավորություն կունենար առարկություններ ներկայացնելու եւ ապացուցելու իր կողմից հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու մասին, որոնք, ի դեպ, քաղաքացին կատարել է եւ հավաքագրած ունի: Թաթուլ Իվանյանը հայտնում է, որ քաղաքապետի կողմից հետապնդումները շարունակվում են մինչ օրս եւ որ վերջինս հանդիսանում է իր օրվա ապրուստի միջոցը վաստակելու, տարբեր աշխատանքների մեջ խոչընդոտող անձնավորություն: Ավելի վաղ ՀԺ-ն անդրադարձել էր այս խնդրին, որտեղ քաղաքացի Իվանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին, նախագահին ու իրավապահ մարմիններին՝ 2008 թվականին Չարենցավանի ներկայիս քաղաքապետի կողմից իր կապիտալն ու հողատարածքը խլելու վերաբերյալ գործը բացահայտելու համար: Քաղաքացու բաց նամակը հրապարակելուց հետո Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգելդյանն անդրադարձել է Թաթուլ Իվանյանի հրապարակմանն ու լրատվամիջոցներով հերքում հրապարկել: Հերքման մեջ, մասնավորապես, ասված է, որ հրապարակման մեջ շարադրված «հանգամանքներն» ու «փաստերը» բացարձակ սուտ են ու ոչ մի աղերս չունեն Շահգելդյանի հետ, եւ որոնք արատավորում են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: ՀԺ-ն կապ հաստատեց Հակոբ Շահգելդյանի ներկայացուցիչ, փաստաբան Մարատ Կոստանյանի հետ, որը կրկնեց ավելի վաղ հերքման տեքստը: «Դատարանի վճիռը կա, բավական է միայն նայել եւ կտեսնեք, որ պետական եկամուտների կոմիտեն տուգանել է նրան հարկերը չվճարելու համար: Իսկ ինչ վերաբերվում է իրեն, ապա դիմել է սնանկության կառավարչին, որն էլ իրեն սնանկ է ճանաչել, ապա Հրազդանից ինչ-որ մեկն առել է այդ տարածքը, Հակոբ Շահգելդյանն այստեղ ոչ մի կապ չունի»,- ասաց փաստաբան Կոստանյանը: Մեր դիտարկմանը, թե պետական եկամուտների կոմիտեի տուգանքների դեմ քաղաքացին բողոքել է, վճարված կտրոններ ներկայացրել, Շահգելդյանի փաստաբանն ասաց, որ ինքը նման բան չի տեսել. «Նա, պարզապես շանտաժի է ենթարկում Շահգելդյանին: Նա ուղղակի ցեխ է շպրտում էդ մարդու վրա»: Վերջինիս խոսքով՝ Թաթուլ Իվանյանը թշնամաբար է տրամադրված Շահգելդյանի նկատմամբ: «Պարոն Շահգելդյանը մեծահոգություն է ցուցաբերում, որ իրեն արժանի պատասխան չի տալիս, ասում է՝ համագյուղացիներ ենք եւ այլն: Էդ մարդու մոտ մտացրիվ գաղափարներ են ի հայտ եկել, որոնք դարձրել է մատի փաթաթան եւ անընդհատ կրկնում է, ուրիշ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց փաստաբան Կոստանյանը: Մեր հարցին, թե Իվանյանի պնդմամբ՝ քաղաքապետի հետ ինքն էլ է մտերիմ հարաբերությունների մեջ, Կոստանյանը չժխտեց, սակայն որպես արդարացում նշեց, որ վարչական դատարանում քաղաքապետ Շահգելդյանի դեմ հայց ունի ներկայացրած, ինչը, սակայն չի խանգարում վերջիններիս նորմալ հարաբերություններ ունենալ: «Եթե ես ու Շահգելդյանը համագյուղացիներ ենք, մտերիմ ենք, դա չի նշանակում, որ ես պետք է աչք փակեմ ինչ-որ բաների վրա»,- ասաց Մարատ Կոստանյանը:

դիտվել է 376 անգամ
Լրահոս
Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am