Ժողովրդի վարչապետն՝ ընդդեմ սյունեցիների ընտրության

Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ընտրություններից հետո իրարամերժ տեսակետներ է հայտնել: Սկզբում նա բացասական գնահատեց ոչ ՔՊԿ-ական թեկնածուի հաղթանակը, հետո մտավ ֆեյսբուքյան ուղիղ եթեր ու ժողովրդի հաղթանակ համարեց Կապանի նոր քաղաքապետի ընտրությունը, իսկ երեկ ԱԺ-ում նա կրկին վերադարձավ իր սկզբնական տեսակետին և Կապանում տեղի ունեցածը գնահատեց որպես հակահեղափոխության ու քրեաօլիգարխիայի հաղթանակ: Թե ո՞րն է Փաշինյանի վերջնական կարծիքը Կապանում տեղի ունեցած ընտրությունների պահով, դժվար չէ կռահել. նա շատ ծանր է տարել պարտությունը և պատրաստվում է պայքարել իրական հեղափոխություն արած սյունեցիների ու մասնավորապես՝ կապանցիների ընտրության դեմ: Փաստորեն ստացվում է, որ եթե ՔՊԿ-ական թեկնածուն չի հաղթում որևէ համյանքային ընտրատեղամասում, ապա դա արդեն համարվում է հակահեղափոխության հաղթանակ: Ըստ այդմ՝ հեղափոխության հաղթանակը կլինի այն դեպքում, երբ ամբողջ երկրում՝ օրենսդիր, գործադիր և ՏԻՄ մակարդակներում տոտալ ձևով իշխանության գան Նիկոլ Փաշինյանիդրածոները: ՀՀԿ-ն նախկինում վերամբարձ նախադասություններ չէր օգտագործում, բայց անում էր նույն բանը՝ խորհրդարանից մինչև գյուղապետարան ապահովելով տոտալ ՀՀԿ-ական գերիշխանություն: Տարբերությունն այն է, որ ՀՀԿ-ն խորհրադարան էր բերում նաև «Ելք»դաշինիքի տիպի ընդդիմադիրների ու թույլ էր տալիս նրանց սրտների ուզածի չափով քննադատել իշխանությանը: Ի վերջո այնքան թույլ տվեցին, որ վերջում ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից ու տեղի ունեցավ հայտնի «Մերժիր Սերժինը»: Փաշինյանը հիմա ուզում է ապահովագրվել նմանատիպ զարգացումներից (ժողովուրդն ազատ է ընտրության հարցում, եթե քվեարկում է ՔՊԿ-ի կամ անձամբ Փաշինյանի օգտին, հակառակ դեպքում դա կլինի հակահեղափոխություն, ինչը մեր օրերում սարսափելի մեղադրանք է), քանի որ ներսից է տեսել, թե ինչ կարող է լինել, եթե անգամ ձևականորեն որևէ մեկը դուրս գա վերահսկողությունից: Դա է պատճառը, որ արդեն գործող Ընտրական օրենսգիրքը, այսինքն՝ ռեյտինգային համակարգը, համարվում է լավը, մինչդեռ հեղափոխության օրերին ընտրական օրենսգրքի փոփոխությունը Սերժին մերժելուց հետո կարևորությամբ երկրորդ հարցն էր: Գործող ընտրական օրենսգրքով «ժողովրդի վարչապետը» ցանկանում է խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում տեսնել ՀՀԿ-ին, իսկ իշխանության կցորդ՝ ԲՀԿ-ին: Դա է պատճառը, որ Ընտրական օրենսգիրքը փոխելու նպատակով Փաշինյանը չի դիմում «ասֆալտին փռելու» կամ ԱԺ շենքը շրջափակելու տարբերակներին: Ի դեպ, նա շատ անկեղծ ասաց այդ մասին, որ գործող օրենսգիրքն իրեն ձեռնտու է: Դա ձեռնտու է նաև ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: Ձեռնտու չէ մյուս բոլոր խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին: Հեղափոխությունը ողջունած և հեղափոխությանը աջակցած ուժերին «քցելու»կուլտուրական ձև է ռեյտինգային համակարգով արտահերթ ընտրությունների գնալը: Փաշինյանին օդ ու ջրի պես պետք է հաջորդ խորհրդարանում ունենալ ՀՀԿ-ական ընդդիմություն, որպեսզի հեղափոխություն-հակահեղափոխություն արհեստական ու սրտաճմլիկ թեման մշտապես զբաղեցնի «հարգելի հեռուստադիտողի ու հպարտ քաղաքացու» կյանքը: Նաև այն պատճառով է ՀՀԿ-ն Փաշինյանին անհրաժեշտ հաջորդ խորհրդարանում, որպեսզի հնարավոր լինի կառավարության բոլոր ձախողումները մշտապես դուրս գրել հակահեղափոխական «բոբոյի» վրա՝ «Ի՞նչ է, ուզում եք ՀՀԿ-ն հե՞տ գա»ահասարսուռ թեմայի շրջանակներում: Ինչևէ: Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա այն հիմա ենթարկվելու է կենտրոնական իշխանության ամենաբիրտ ճնշումներին: ՔՊԿ-ական թեկնածուի օգտին չքվեարկած կապանցիներին մեղադրանք է առաջադրվել քաղաքական ղեկավարության մակարդակով, որ նրանք քրեաօլիգարխիկ ընտրություն են կատարել: Կապանիցները գիտեն, որ դա այդպես չէ, բայց դա Փաշինյանին չի հետաքրքրում: Նրան սարսափեցնում է այն, որ Սյունիքում կան իրականում հպարտ քաղաքացիներ, և որ այնտեղ չեն աշխատում «դուխով» գլխարկների ու «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երի պարզունակ տեխնոլոգիաները: 7or.am Կորյուն Մանուկյան Հ.Գ.: ԱԺ-ում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հունան Պողոսյանի նշանակման ու Սյունիքում նրա անելիքների մասին, նորանշանակ մարզպետին այնպիսի ֆունկցիաներ վերագրեց, որ օրենսդրորեն չի կարող ունենալ մարզպետը: Փաշինյանը Պողոսյանին փաստացի նշանակել է սյունիքյան մարզպետ, դատավոր, դատախազ, ոստիկան ու մաքսավոր: Նման ֆունկցիաներ չի ունեցել անգամ տխրահռչակ Լիսկան: Վարչապետն ասում է, թե սեպը սեպով է ուզում հանել: Դա նշանակում է, որ Սյունիքում ոչ թե մարզպետ է նշանակվել, այլ սուպերբդեշխ: Պատմությունից հայտնի է, թե ինչ իրական նպատակ են հետապնդում և ինչով են ավարտվում նմանատիպ «հակահեղափոխական»պայքարները: Սյունեցիները լուրջ փորձության առաջ են կանգնած:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am