Կարեն Կարապետյանից հետո ավերակներ․ Գյումրու պատմական Շիրազի փողոցի ոդիսականը

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Շիրազի ավան փողոցում ե՞րբ են շինաշխատանքներ ընթանալու։ Այս փողոցը ևս քարուքանդ է արված. բնակիչների, սպասարկման օբյեկտների տերերի բարձրացրած աղմուկից հետո աշխատանքներն ընդամենը 1-2 օր ընթացան ու դարձյալ կանգ առան։ Այս փողոցի մարդիկ աննշան վստահություն անգամ չունեն, որ այն կդառնա ճիշտ այնպիսի փողոց, ինչպիսին Ռուսթավելու անվան փողոցն է ու երբևէ կհետաքրքրի տուրիստներին։ Հիշեցնենք, որ այն տուրիստական փողոց դարձնելու մտադրություն ուներ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նախատեսում էր Գյումրու պատմական կենտրոնը վերածել տուրիստական գոտու։ «Շիրազի փողոցի մի մասը, մինչև Աբովյան փողոցի խաչմերուկ, լրիվ կվերականգնենք մինչև դեկտեմբերի 7-ը, որպեսզի կարողանանք պատմական փողոցների հետ բացել, և էսօր շինարարն աշխատում է, որպեսզի կարողանանք շատ արագ վերականգնել։ Գիտեք այնտեղ խնդիր ծագեց՝ կապված կապի հետ․ «Արմենթելի» մալուխները, որոնք պիտի լինեին ասենք 60-80 սանտիմետր խորության վրա, ընդամենը 20 սանտիմետր խորության վրա էին։ «Արմենթելի» մալուխները դուրս հանվեցին, և գործը կանգնեց, որովհետև մալուխները նորից պիտի անցկացվեին։ Համապատասխան գերատեսչությունից նամակ գրվեց մեզ, շինկազմակերպությանը և հիմնադրամին։ Շինարարը ոնց, որ թե պայմանավորվեց գերատեսչության հետ, և երեկվանից աշխատանքները բուռն սկսվեցին։ Խանգարող հանգամանքը ընդամենը դա էր։ Մենք ուզում ենք երթևեկելի դարձնել փողոցը, մեզ անհրաժեշտ է, որ Ռուսթավելուց դեպի հյուսիս, հարավ ընկած փողոցները, դեպի Ֆուրմանով և նաև դեպի Տերյան փողոց, շատ արագ վերջացնենք այս տարի։ Ըստ ժամանակացույցի, ոնց որ կհասցնենք, որովհետև հիմնականում ասֆալտապատում է՝ բացի խաչմերուկներից։ Խաչմերուկներում մանրաքարեր են՝ բուլիժնիկներ, իսկ մնացածը ասֆալտապատվելու է։ Ասֆալտապատումը շատ արագ է լինում, եթե արդեն իսկ խճապատված է, հարթեցրած է։ Մենք Շիրազի փողոցը կփորձենք մինչև նոյեմբերի վերջ ավարտին հասցնել»,- ասաց քաղաքապետը։ Սամվել Բալասանյանի ասելով՝ բնակիչների անհանգստությունը բնական է․ մարտ ամսից փողոցը քանդված է․ ջրահեռացման համակարգ են անցկացրել։ Ըստ նրա, այն ծանր աշխատանք է․ փողոցը երբեք չի ունեցել ջրահեռացման համակարգ։ «Գազաֆիկացման հետ կապված խնդիրները լուծեցինք, անցկացվող խողովակները ներքև իջեցրեցինք, ՀԷՑ-ի հետ կապված աշխատանքներն ավարտեցինք։ Հիշում եք՝ ինչ վիճակում էին այդ փողոցի հենասյուններն ու մալուխները, դա անհնարին մի աշխատանք է, որը կատարվեց մարտ ամսից սկսած, բայց քանի որ Համաշխարհային բանկի հետ համաձայնեցնելով՝ մենք շինարարությունը կարողացանք սկսել սեպտեմբերի սկզբին, դա է պատճառը, որ այսօրվա դրությամբ երևի երեք ամիս պարապուրդ ստացվեց։ Բայց ճիշտ խոսենք, փողոցն անցանելի էր, այնպես չէր, որ անցանելի չէր։Հիմա մենք կփորձենք մի հատվածը վերականգնել, ասֆալտապատել, մյուս հատվածն էլի անցանելի կլինի, այնպես որ բնակիչը ձմեռը որևէ խնդիր չի ունենա։ Անհանգստություն ենք պատճառել, բայց բնակիչներն անհանգստանալու կարիք չունեն, Ջիվանի փողոցը, որտեղ ես բնակվում են, այնտեղ սկսեցին շինարարական աշխատանքներ դեռ նախորդ տարի, երբ Ռուսթավելիից անցկացնում էին գազի խողովակները։ Պատկերացրեք մարտ ամսից սկսած մինչև հիմա Ջիվանի փողոցում դեռ աշխատանքներ են գնում, դեռ սալապատվում է, բազալտապատվում է և այլն։ Հիմա ես ասեմ՝ վայ, սա ինչ բան է, ո՞ւմ ասեմ․ չէ՞ որ ես էլ բնակիչ եմ, դա անհանգստություն է, բայց ես գիտեմ, թե անհանգստությունն ինչի համար է»,- ասաց Սամվել Բալասանյանը։ Մեր ճշտող հարցին՝ մինչև դեկտեմբերի 7-ը պատմական փողոցների շինարարությունը կհասցնե՞ք ավարտել, Սամվել Բալասանյանն ասաց․ «Չեմ կարող ասել, ինչքան հասցրեցինք, բայց ես այսպիսի մի տրամաբանություն ունեմ, այն գործերը, որոնք մենք կարող են անել եղանակից կախված՝ հիմնականում կոնստրուկտիվ մասը նախագծով նախատեսված, անելու ենք, եթե նույնիսկ ձյուն լինի, բայց այն մասը, որն ասֆալտապատում է, ես երբեք չեմ թողնելու ասֆալտապատեն, որպեսզի անորակ չլինի։ Այսօր մենք մի շատ բարդ իրավիճակ ունենք՝ կապված Հակոբյան փողոցից մինչև Ղորղանյան փողոցն ընկած սեփական տների հետ։ Շիրազի փողոցից իջնում ես ձախակողմյան հինգ շինություններն են, շինարարը չի կարող մոտենալ մեխանիզմով և մայթերի վրա աշխատանք ծավալել, եթե ինքը ցնցի, դրանք իջնելու են ներքև, վթարային վիճակում շենքներ են։ Մարդիկ ուզում էին գնել, բնակիչները թանկացրեցին իրենց տները և այդպես հինգ շենքը մնաց, մանավանդ մեջտեղի երեք շենքը շատ վատ վիճակում է։Այսօր նամակ ստացա հիմնադրամից, թե ինչ պետք է լինի այս շենքերի վիճակը, սեփականատեր ունեն, ոչ մի բան չես կարող անել, ո՛չ գումար կա, ո՛չ կարող ես ասես՝ ես կանեմ, բնակիչն էլ գումար չունի, որպեսզի հիմքերը վերականգնի։ Մանրամասն՝ aravot.am-ում

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am