Սիրելի՜ ընկերներ, թեև հայտարարել էի, որ համաներման մասին օրենքը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովը կքննարկի հոկտեմբերի 23-ի նիստում, սակայն, առավել արագ արդյունքի հասնելու համար գտնվեց այլ լուծում։ Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
«Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 25-ի նիստում, Ազգային ժողովում «Համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով հոկտեմբերի 31-ին արտահերթ նիստ հրավիրելու որոշում կկայացվի: Այն կքննարկվի 24 ժամյա ռեժիմով: Նախքան այդ, նախագիծը կքննարկվի ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Այսպիսով, չորեքշաբթի ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի բոլորի կողմից այդքան սպասված «Համաներման մասին» օրենքի նախագիծը»,- ասված է գրառման մեջ:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը