Վիճակը տարածաշրջանում այսօր շատ ավելի բարդ է, քան իմ պաշտոնավարման շրջանում էր. Ռոբերտ Քոչարյան

Իշխանությունները պետք է պրակտիկ քաղաքականություն իրականացնեն՝ աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու համար։ «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Միգուցե սա այն դեպքն է, երբ արժե որոշակի շրջանակներում քննարկումներ ունենալ, եւ դրանց ընթացքում, հնարավոր է, որոշ գաղափարներ ծագեն, որոնք կարող են ուղեցույց լինել պրակտիկ քաղաքականությունն իրականացնելիս»,– ասել է նա։ Քոչարյանի խոսքով՝ վիճակը տարածաշրջանում այսօր շատ ավելի բարդ է, քան իր պաշտոնավարման շրջանում էր: «Այն ժամանակ Թուրքիան շատ ավելի կանխատեսելի էր, քանի որ ձգտում էր անդամակցել Եվրամիությանը, ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարված էին, բայց ոչ այս աստիճանի: Բացի դրանից, ավելացել է Սիրիայի իրավիճակի գործոնը: Այսինքն՝ կան մի շարք նոր գործոններ, որոնք միայն բարդացրել են իրավիճակը: Ի լրումն, այս ամենը տեղի է ունենում ուժային կենտրոնների՝ Արեւմուտքի, Ռուսաստանի գլոբալ հակամարտության խորապատկերում: Շատ ավելի դժվար է հիմա կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն իրականացնել, քանի որ այդ դաշտը չափազանց փոքրանում է: Մոտեցումներից մեկը՝ ընդհանրապես մեկուսանալ այդ ամենից, չփորձել որեւէ դերակատարություն ունենալ այդ գործընթացներում: Մյուս մոտեցումը՝ այս բարդ վիճակում այնուամենայնիվ փորձել եզրեր գտնել՝ որոշակի դերակատարության համար: Դա ենթադրում է շատ մեծ դիվանագիտական վարպետություն: Կգտնի՞ այսօրվա իշխանությունը այդ հնարավորությունը, պատրա՞ստ է գնալ դրան, կա՞ այդ դիվանագիտական փորձը, գիտե՞ն՝ ինչ պիտի անել, թե՞ ոչ: Դժվարանում եմ ասել, որովհետեւ հրապարակային ձեւով որեւէ կերպ իրենք դեռ չեն արտահայտվել այս հարցերի շուրջ: Վիճակն իսկապես բարդ է, եւ եթե լուծումներ չգտնեն, ես որեւէ մեկին չեմ մեղադրի։ Բայց համարում եմ, որ ամենից վատ տարբերակը կլինի՝ ընդհանրապես չփորձել որեւէ դերակատարում ունենալ, որովհետեւ այդ դեպքում դու տարածաշրջանում զարգացող իրադարձությունների պասիվ օբյեկտ ես լինելու»,– ասել է Քոչարյանը: Առկա մարտահրավերների շարքում Քոչարյանն առանձնացրել է նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը, ինչը, նրա խոսքով, շատ մեծ խնդիրներ կարող է առաջացնել՝ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված. «Սա չափազանց լուրջ մարտահրավեր է լինելու: Եվ, եթե դիտարկում ենք ընդհանուր հնարավոր վտանգները, ապա սա միշտ պետք է աչքի առաջ ունենանք»:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Պետրոս Ղազարյանի մոտ հեշտ եք նստում, խոսում․․․ եկե՛ք ու այստեղ ասեք ձեր խոսքերը․ Բագրատ Սրբազան (video) Էդ վախկոտ Փաշինյանը մեզ տեսնի, կաթված կստանա, հիմա էլ դրա համար 25 տարի կավելացնեք. Չախալյան (video) «Ես ուզում եմ, որ Նիկոլը փտի բանտում․ ընտրեք Ռոբերտ Քոչարյանին»․ Սամվել Հակոբյան (video) Մեզ ահաբեկիչ եք ասել, դե պիտի գաք ստեղ․ Արթուր Սարգսյանը՝ Փաշինյանին ու ՔԿ ղեկավարին (video) Փաշինյանն իմ ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է՝ «փախած»․․․ (video) Թող հենց հիմա գան այստեղ ու ասեն՝ էդ ու՞մ ենք ուզել գյուլլել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video) Տժժացողնե՛ր, դուք հատ-հատ պատասխան եք տալու՝ մեր աչքերի մեջ նայելով․ Աստղ Գալեյան (video) Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է․ Աննա Գրիգորյան Արման Թաթոյա՛ն, ես քեզ լավ եմ ճանաչում, դու գիտե՞ս՝ ում հետ գործ ունես․ Արդարադատության գեներալ (video) Բախվել են «Opel»-ն ու «Ford Transit»-ը. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. 2 հոգի հոսպիտալացվել է ԱՀԿ-ում հայտարարել են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ առողջապահական ճգնաժամի մասին Յուրացրել են 20 կգ թմրամիջոց Մեր երեխեքը զոհվել են դրա քամահրանքով․ զոհվածների ծնողները՝ դատախազության դիմաց (video) Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի 350 ռազմական օբյեկտ և 330 զինյալի ոչնչացնելու մասին Հերի՛ք է․․․ ինչ արեց, կուլ տվեցինք․ ձեր ընտանիքների հետ է՞լ սենց բան պիտի լինի, որ հասկանաք մեզ (video) Տիկին Ժաննան ու Գևորգը ծաղրո՞ւմ են Արայիկ Հարությունյանին Պետական դավաճանություն ու դիտավորյալ զոհեր ունենալու մեղադրանք․ Փաշինյանի դեմ հաղորդում տրվեց (video) Խուզարկություններ՝ «թաղային հեղինակությունների» տներում «Նիկո՛լ,այ լկտի սրիկա՛,դե հիմա լսիր՝ ես քեզ ինչ եմ ասում». ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Իրավապահների անունից խարդախություն. մի՛ փոխանցեք Ձեր գումարները անհայտ անձանց «Զանգեզուրի միջանցքի» համար պայմանագիր է կնքվել «Չփորձվե՛ք ինձ ընդհատել», «Դուք քաղաքական իմպոտենտ եք»․․․ (video) Մարդկանց խոսք ես տվել՝ խաբել ու ձայները հավաքել, իսկ հիմա ժողովրդից «թռած» ես ման գալիս․ Մեսրոպ Մանուկյան Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է ամսական նորմային մոտ տեղումների քանակ Երևանցիների կեսից ավելին Սամվել Կարապետյանին տեսնում է որպես ՀՀ հաջորդ վարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am