ՔԿՀ-ում խաղադրույք են արել, թե ճանճը որ ուղղությամբ կթռնի. Արտակ Զեյնալյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին և կալանավորներին մոլախաղեր խաղալ հարկադրելու կամ չխաղալու համար տուրք վճարելու ավանդույթը ամենաբարձր մակարդակով վերացվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարի պաշտոնակատարն այդ մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին: «Այն ավանդույթը, որ կար քրեակատարողական հիմնարկներում՝ հարկադրել խաղալ կամ տուրք վճարել չխաղալու համար, ամենաբարձր մակարդակով վերացված է, սակայն եթե խցերում մոլախաղեր են խաղում, դա ամբողջությամբ հնարավոր չէ վերացնել: Արգելված իրերը, խաղաքարտեր, այն ամենը ինչ հնարավոր է առգրավել, քրեակատարողական հիմնարկներում առգրավվում է: Սակայն նկատվել է այսպիսի երևույթ՝ ամեն ինչ վերացնելու պարագայում ուղղակի կարող են խաղալ, խաղադրույք կատարել սպորտային խաղերի վրա: Անգամ բացահայտվել է դեպք, որ խաղադրույք են արել, թե նստած տեղից ճանճը որ ուղղությամբ կթռնի»,- ասաց նախարարը: Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության մասին պատգամավորի հարցին՝ շեշտելով, որ այդ խնդիրը ևս լուծվել է. «Քրեակատարողական հիմնարկներում այսօրվա դրությամբ 1920 մարդ է մնացել: Այսպիսի ցածր ցուցանիշ առանց համաներում իրականացնելու Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում չի եղել: Սա մեր իրականացրած քաղաքականության արդյունքն է,  դատական համակարգում իրավակիրառական պրակտիկան փոխելու արդյունք է: Նաև այն չափով և այն ծավալով չի կիրառվում կալանքը, որքան նախկինում:  Օգտագործվում են նաև այլընտրանքային խափանման միջոցներ, սա երկրում իրականացված բարեփոխումների դրսևորումն է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am