«Մի՛ անհանգստացիր, ձգի՛ր». Boeing-ի օդաչուներն օդանավի կործանումից վայրկյաններ առաջ
«Вести» հեռուստաալիքը հայտնւմ է,որ Դոնի Ռոստովում օրերս աղետի ենթարկված ինքնաթիռի հրամանատարը բարձրություն հավաքելու պահին անջատել է ավտոպիլոտը, ինչից հետո ինքնաթիռը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը և աղետի է ենթարկվել,դրա մասին վկայում են օդաչուների` վերջին վայրկյանների բանակցությունների վերծանման տվյալները, «Հավաքում ենք 50»,- ասում են օդաչուները,որը կարող է նշանակել հեռացում դեպի 1500 մետրանոց էշելոնը։ Այնուհետև Boeing-ը բարձրանում է 15 աստիճան անկյունով։ Բարձրության հավաքումը շարունակվել է ավտոմատ 40 վայրկյան: Լրագրողների վարկածով, չհասնելով էշելոնին, հրամանատարն անջատել է ավտոպիլոտը, ինչից հետո օդանավն ընկել է ցած։ Ընդ որում՝ վերջին խոսքերը, որոնք հնչել են խցիկում, եղել են` «Մի՛ անհանգստացիր, ձգի՛ր»։ Հեռուստաալիքը հաղորդում է, որ անհասկանալի է` ինչու է միացել կայունացուցիչը պիկ ռեժիմի ժամանակ: Լրագրողների կարծիքով` օդաչուն կարող էր հանկարծակի դիպչել սարքին և չնկատել՝ հոգնածության պատճառով։
