Կրկեսի վերածված հայրենիքը

Վերջին անգամ ժողովրդով հանրահավաք եղավ հոկտեմբերի 2-ին, որտեղ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի պահանջով հավաքվեց, որպեսզի սպառնա Ազգային Ժողովին, որ վերջինս չընդունի մի ինչ-որ ազգադավ օրենք, որը հետո պարզվեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ էության, չեղարկում է։ Հետո կար սպառնալիք, որ ժողովուրդը կհավաքվի, որպեսզի ոչ ոք չհամարձակվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետ առաջադրել։ Հիմա սպառնալիք է հնչում, որ ժողովուրդը կրկին կարող է հավաքվել, որպեսզի Ազգային Ժողովին ստիպի, որ Նիկոլ Փաշինյանին հանկարծ չընտրի վարչապետ, քանի որ վերջինս մոռացել է իր հրաժարականը քվեարկել տալ։ Իրականում խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէ, այլ ավելի շատ ժողովրդի, որը դարձել է սպառնալիքի գործիք ու գործադրվում է այնտեղ, որտեղ ասենք, կարելի էր հարցերը պարզել նախագահի հետ, կամ մի քիչ ուշադիր լինել եւ հրաժարականը քվեարկության դնել։ Խոսքը նաեւ Ազգային Ժողովի մասին է, որն այնքան հակաժողովրդական է ու քրեաօլիգարխիկ, որ անպայման անհրաժեշտ է ցրել մինչեւ դեկտեմբերի 10-ը, թեկուզ մոռանալով, որ այն պետական ինստիտուտ է։ Պետական ինստիտուտ է նաեւ Սահմանադրությունը, որը հիմա միայն մանիպուլյացիաների օբյեկտ է, եւ կարելի է մոռանալ նրա ոգին, իսկ տառը պետք է կատարել, ու դա հանգեցնում է այն վիճակին, երբ արդեն ոչ ոք չի հասկանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալիս վարչապետի պաշտոնից, հետո ինչու է առաջադրվում վարչապետ, հետո էլի ինչու չի ուզում վարչապետ դառնալ։ ԿուՇտուՆիցայի ու Բունյուելի ֆիլմերում ավելի շատ է տրամաբանությունը, սակայն դրանք կոչում են սյուռռեալիստական, իսկ մեր մոտ ավելի քիչ է տրամաբանությունը, սակայն դա կոչվում է ժողովրդական։ Ոտնահարվում են պետականության ինստիտուտները՝ կրկին ժողովրդի պահանջով ու այն պատճառով, որ դրանք քրեաօլիգարխիկ են։ Բացահայտվում է ՀՀԿ-ի հերթական սուտը, որը պնդում էր, թե կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Պարզվում է, որ ունենք, եւ կրկեսի վերածելը միայն առաջին արարն է, իսկ չբացահայտված գաղտնիք կրող դեկտեմբերի 10-ից հետո պատմությունը կարող է կրկնվել, սակայն դասականները պնդում են, որ այս դեպքում այն այլեւս ֆարս չի լինի, այլ ողբերգություն։ Ի վերջո, ամենակարեւոր պետական ինստիտուտն է ժողովուրդը, որին որ պատկանում էր իշխանությունը, բայց որը հիմա դարձել է ընդամենը շանտաժի գործիք։ Համազգային հիպնոսի տակ գլխիվայր են շրջվել բոլոր հասկացությունները, ժողովուրդը արդեն ընդունում է այն՝ ինչ ասվում է, եւ ոչ թե ինչ կատարվում է։ Ոտքից գլուխ շուռ է եկել հայրենասիրության գաղափարը, եթե առաջ դա Ղարաբաղն էր, Ցեղասպանության ճանաչումը, հայրենիքի անվտանգությունը, ապա հիմա դա տեռորիստներն են։ Արդյոք հիշո՞ւմ ենք, թե ինչու Սասնա Ծռերը գրավեցին ՊՊԾ գունդը. պահանջը մեկն էր՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։ Արդյոք դա՞ է հայրենասիրության մեր ամենաբարձր ընկալումը։ Արդյոք դրա համար պետք էր հարձակո՞ւմ գործել եւ ոստիկանական զորամաս գրավել Երեւանի կենտրոնում, մարդկանց սպանել, պատանդներ վերցնել, ողջ երկիրը շաբաթներ շարունակ պահել լարվածության ու սպառնալիքի մեջ։ Հետո մարդասպաններն ու պատանդառուները հայտարարեցին, թե եթե իրենք չլինեին, ապա Սերժ Սարգսյանը էլի տարածքներ էր հանձնելու, ու ոչ ոք չհարցրեց, թե ինչու էր հանձնելու, եւ ինչպես մի խումբ հանցագործներ նրան կարող էին ետ պահել։ Հետո հայտարարում են, թե իրենք պատրաստ են 800 հեկտարը ետ բերել, բայց Սերժ Սարգսյանը չի թողնում, ու Սերժ Սարգսյանն էլ չի հայտարարում, թե թողնում եմ, գնա’, բե’ր։ Բայց սա նույն երգի հաջորդ քառյակն է, երբ ոչ ոք չի ասում, թե թռիչքաձեւ զարգացում պետք է ունենայինք, բայց ինչու մյուս տարի աշխատավարձները չեն բարձրանալու, թե այդ ինչպես վերացավ կոռուպցիան, ուր անհետացան օլիգարխները։ Եվ ի վերջո՝ ինչ են անելու մեր զորքերը Սիրիայում։ Իսկ Դեյվիդ Կոպերֆիլդը նստել է մի մութ անկյունում, ունքերը կիտել ու լաց է լինում նախանձից՝ եթե կրկես չկա, ապա դեռ ինչ ֆոկուսներ են լինելու դեկտեմբերի 10-ից հետո։ Աղասի ԵՆՈՔՅԱՆ

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am