Աշխարհի գոյությանը սպառնացող միջուկային պատերազմի սկիզբ. Թրամփի վտանգավոր որոշումը

Մոսկվան «շանտաժ» է որակում Դոնալդ Թրամփի՝ պայմանագիրը վերանայելու մտադրությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի հետ միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը վերանայելու մտադրության մասին: Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը խախտել է այդ պայմանագրի դրույթները, սակայն առանց մանրամասներ նշելու: Պայմանագիրը կոչված է նպաստելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պաշտպանությանը Եվրոպայում և Հեռավոր Արևելքում: Փաստաթուղթը, որը ստորագրվել է 1987 թվականին, արգելում է կողմերին ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռներ և 500 - 5․5 հազար կմ գործողության շառավղով թևավոր հրթիռներ։ Կողմերը պարտավորվել էին ոչնչացնել, հետագայում չստեղծել և չփորձարկել ցամաքային տեղակայման միջին և փոքր հեռահարության բոլոր միջմայրացամաքային և թևավոր հրթիռները: Միջին հեռահարությունը 1000-5000 հազար կիլոմետր է, իսկ փոքրը՝ 500-1000: Կողմերը պարտավորվել էին նաև 3 տարում ապամոնտաժել և ոչնչացնել այդ հթիռների արձակման կայանները։ Երեք տասնամյակ շարունակ պայմանագիրը համարվել է միջուկային առճակատումը կանխելու և համաշխարհային կայունությունն ապահովելու հիմքերից մեկը: Ամերիկան Ռուսաստանին մեղադրել է պայմանագիրը խախտելու համար, երբ բացահայտվել է Ռուսաստանում 9M729 կոդային անվանմամբ հրթիռ ստեղծելու ծրագիրը: Ըստ ԱՄՆ-ի, այդ հրթիռի տեխնիկական տվյալները հակասում են պայմանագրին: Ռուսները, մինչդեռ, պնդում են, որ հակասություն չկա: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահական աշխատակազմում իրենց աղբյուրները, հաղորդում են, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը իր մոսկովյան այցի ընթացքում այդ մասին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Մոսկվան «շանտաժ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պայմանագիրը վերանայելու մտադրությունը: - «Ռուսաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները որակել է «մտացածին» և սպառնացել «պատասխան քայլեր ձեռնարկել՝ այդ թվում ռազմա-տեխնիկական բնույթի»: Այսպես, ԱՄՆ-ը լքում է սպառազենի կրճատման ռուս-ամերիկյան պայմանագիրը: Աշխարհը հիշում է հայտնի պատմական կադրերը, երբ 1987թ. դեկտեմբերի 8-ի ԽՍՀՄ և ԱՄՆ նախագահներ Միխայիլ Գորբաչևը և Ռոնալդ Ռեյգանը փոխանակեցին գրիչները, որոնցով կնքել էին միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ օրը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալու միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրից: «Ռուսաստանը խախտում է պայմանագիրը, նրանք տարիներ շարունակ են այն խախտել, չեմ հասկանում, ինչու նախորդ նախագահ Բարաք Օբաման այդ հարցի շուրջ չի բանակցել, կամ դուրս չի եկել պայմանագրից: Մենք ռուսներին թույլ չենք տա խախտել և ստեղծել պայմանագրով արգելված զինատեսակներ», - ասել է Թրամփը: «Մենք ենք այն կողմը, որը հարգել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ Ռուսաստանը չի հարգել, ուրեմն մենք դուրս ենք գալիս այդ պայմանագրից», ասել է Թրամփը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կստեղծի միջին հեռահարության հրթիռներ: Դա, ըստ Թրամփի, տեղի չի ունենա, «եթե ռուսներն ու չինացիները գան ու ասեն, թե իսկապես պետք է կանխել սպառազինությունների մրցավազքը և հրաժարվել այդ հրթիռների ստեղծումից»․ - «Ես շատ երջանիկ կլինեմ այդ դեպքում, բայց քանի դեռ որևէ մեկը խախտում է պայմանագիրը, մենք չենք լինի միակ կողմը, որը դրան հավատարիմ կմնա, կարծում եմ, հասկանում եք մեզ»: Ամերիկյան լրատվամիջոցների պնդմամբ՝ Սպիտակ տան ղեկավարի այդ որոշման գլխավոր պատճառը Ռուսաստանի կողմից Եվրոպայում միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ փոքր հեռահարության հրթիռների տեղակայումն է: Նկատենք, որ հրթիռային պայմանագիրը Մոսկվայի կողմից խախտելու մտահոգություններ ուներ նաև ամերիկյան նախկին վարչակազմը: Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման, սակայն, հետևելով եվրոպական երկրների ղեկավարների, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խորհրդին, հրաժարվել է պայմանագրից դուրս գալու մտադրությունից՝ առաջին հերթին հնարավոր սպառազինությունների մրցավազքից խուսափելու համար: Այսօր Մոսկվայում է նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա արդեն հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, զրուցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսները պարզաբանումներ են սպասում նրանից: «Այս հարցում ցանկացած գործողությանը կհաջորդի հակագործողություն, որովհետև ռազմավարական կայունությունը միայն հավասարության պայմաններում է լինում և այն անպայման կապահովվի», - ասել է Լավրովը: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը Մոսկվային կստիպի ընդունել պատասխան միջոցներ․ «Մենք կտրականապես հերքում ենք Ռուսաստանին հասցեագրված մեղադրանքը: Ռուսաստանը հավատարիմ էր և մնում է հավատարիմ պայմանագրին»: Թրամփն իր մեկնաբանություններում անդրադարձել է նաև Չինաստանին: Փորձագետների համոզմամբ, չինացիները վերջին տարիների ընթացքում ստեղծել են և արդեն զինված ուժերին են փոխանցել ռուսների և ամերիկացիների սպառազենին չզիջող հրթիռներ: Թրամփի հայտարարությանն այսօր արձագանքել է նաև Պեկինը: «Չինաստանին մեղադրելու և միակողմանի վճիռներ կայացնելու Ամերիկայի որոշումը մեծ սխալ է․ չի կարելի հրաժարվել երկար տարիների աշխատանքի շնորհիվ ձեռք բերված նվաճումից: Շահագրգիռ բոլոր կողմերը պետք է բանակցություններով լուծեն այս հարցը», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունյինգը: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչը ռուսներին և ամերիկացիներին կոչ է արել շարունակել երկխոսությունը և պահպանել պայմանագիրը, որը վճռական նշանակություն ունի Եվրոպայի և ամբողջ աշխարհի անվտանգության համար: Ինչ հետևանքներ կունենա ռուս-ամերիկյան պայմանագրի չեղարկումը Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրությունը մեծ անհանգստություն է առաջացրել ամբողջ աշխարհում: Վաշինգտոնը պնդում է, որ ռուսները տարիներ շարունակ խախտել են պայմանագիրը: Ըստ Վաշինգտոնի, դրա առավել համոզիչ վկայությունը 9M729 կոդային անվամբ ռուսական հրթիռի ստեղծումն է: «Ռուսաստանը պարտավոր է գործել պայմանագրին համաձայն, այլապես ԱՄՆ-ը ստիպված կլինի արձագանքել փաստաթղթի այդ անպարկեշտ անտեսմանը, մեր լծակները դիվանագիտական են և ռազմական, մենք գործելու ենք մեր դաշնակիցների հետ համակարգված: Թող ոչ ոք թյուրիմացության մեջ չլինի՝ տվյալ դեպքում Ռուսաստանը կոպտորեն խախտում է պայմանագիրը, և դա անընդունելի է», - Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի հավաքում դեռ հոկտեմբերի 4-ին ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը: Թեմային անդրադարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: «Տարիներ շարունակ այդ փաստը հերքելուց հետո ռուսներն ի վերջո խոստովանել են, որ իսկապես ունեն 9M729-ը ստեղծելու ծրագիր: Ռուսաստանն այդ հրթիռի տեխնիկական պարամետրերի մասին ոչ մի տեղեկություն չի հայտնում: Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ ռուսները խախտում են պայմանագիրը», - հավաքում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Մոսկվան ասում է, թե այդ մեղադրանքն անհիմն է՝ պնդելով, որ 9M729 հրթիռի տեխնիկական հնարավորությունները չեն հակասում պայմանագրին: «Մենք էլ չենք կարող վստահ լինել, որ Լեհաստանում և Ռումինիայում չկան Tomahawk տեսակի ամերիկյան հրթիռներ», - ասել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների հսկողության բաժնի ղեկավար Վլադիմիր Երմակովը: Եթե Թրամփն իրականացնի սպառնալիքը, ապա դա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ-ն դուրս է գալիս սպառազենի հսկողության միջազգային պայմանագրից: Նախագահության երկու տարում Թրամփը չեղարկել է մի շարք պայմանագրեր՝ Կլիմայի միջազգային համաձայնագիրը, Իրանի միջուկային գործարքը, պնդել է, որ Կանադայի և Մեքսիկայի հետ ստորագրվի ազատ առևտրի մասին նոր համաձայնություն, սակայն սպառազենի կրճատումն անձեռնմխելի է եղել: Թրամփը նշել է, որ Ամերիկան չի ստեղծի միջին և փոքր հեռահարության նոր հրթիռներ միայն այն դեպքում, եթե նույն կերպ վարվեն ռուսներն ու չինացիները: Ի դեպ, որոշ փորձագետներ համոզված են, որ Վաշինգտոնին անհանգստացնում է ոչ միայն և գուցե ոչ այնքան ռուսների նոր հրթիռը, որքան Չինաստանի և Իրանի հետզհետե կատարելագործվող հրթիռները, որոնք ընդհանրապես որևէ պայմանագրում ներառված չեն: Առավել հոռետես վերլուծաբանները չեն բացառում, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի չեղարկումից հետո վտանգը կսպառնա ուժի մեջ մնացած միակ հիմնարար համաձայնությանը՝ ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին, որի առաջին տարբերակը ստորագրվել է 1991-ին, իսկ երկրորդը՝ 2010-ին: Այսինքն՝ ամբողջ աշխարհում անխուսափելիորեն կսկսվի սպառազինությունների մրցավազք, և էապես կաճի Երկիր մոլորակի գոյությանը սպառնացող միջուկային պատերազմի վտանգը: Գորբաչովը քննադատում է Թրամփի որոշումը Միխայիլ Գորբաչովը սխալ է համարում «սառը պատերազմի» տարիներին կնքված ռուս-ամերիկյան պայմանագիրը լքելու մասին Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը: Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահը շեշտել է՝ Դոնալդ Թրամփի այդ որոշումը կարող է փոխել աշխարհում միջուկային զինաթափման քաղաքականությունը: «Որևէ կերպ չի կարելի խզել զինաթափման մասին հին համաձայնագրերը: Մի՞թե դժվար է հասկանալ, որ այդ համաձայնությունից հրաժարվելը, ինչպես ժողովուրդն է ասում, շատ խելք ունենալու արդյունք չէ: Պայմանագրից հրաժարվելը սխալ է», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում պնդել է ավելի քան երեք տասնամյակ առաջ այդ փաստաթուղթը ստորագրած Գորբաչովը և կոչ արել համաշխարհային առաջնորդներին չաջակցել պայմանագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշմանը: «Միջուկային զինաթափմանը և միջուկային զենքի սահմանափակմանն ուղղված բոլոր համաձայնագրերը պետք է պահպանել հանուն Երկրի վրա կյանքի պահպանման», - հավելել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն «Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Փաշինյանին 4 վիրավոր․ խոշոր վթար է եղել Սեբաստիա փողոցում, բախվել են «Opel»-ը, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը Բաքվի «զգուշավոր» կեցվածքը. Իրանի հարվածից հետո Ալիևը փոխել է մարտավարությունը Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը․ «Հրապարակ» Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է այս իրավիճակի արմատական փոփոխություններ Իրանի հետախուզության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մեհդի Ռոստամի Շամասթանը սպանվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ «Հեզբոլլահը» տեղեկացրել է Լիբանանի հարավում իսրայելական զորքերի հետ բախումների մասին Ավելի քան 20 երկրներ խոստացել են իրենց ավանդը ներդնել Հորմուզի նեղուցով «անվտանգ անցումն ապահովելու» գործում «24 ժամում ուկրաինական զինուժի 668 ԱԹՍ է ոչնչացվել». ՌԴ ՊՆ Հերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին Անգործությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար․ Իրանի խորհրդարանի խոսնակի կոչը մուսուլմաններին Փաշինյանի վարչակազմի կողմից Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնումն արգելելը ամոթալի և անսիրտ քայլ է․ Ռոբերտ Ամստերդամ Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ Հարկատուների հաշվին բոուլինգի առաջնություն է կազմակերպվել՝ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև․ Փաստինֆո ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Եվս մեկ «օրենքով գող է» կալանավորվել․ նա 2 ամիս հետախուզումից հետո ինքնակամ է ներկայացել Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա United Airlines-ի ղեկավարը կարծում է, որ 1 մեկ բարել նավթի գինը 100 դոլարից բարձր կմնա մինչև 2027 թվականի վերջը․ Reuters Իշխանության բուրգում պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am