Գերմանիա ժամանող փախստականների թիվը նվազել է
РИА Новости-ն` հղում անելով Bild պարբերականին գրում է,որ Գերմանիայի տարածք ժամանող փախստականների թիվն էապես նվազում է «բալկանյան երթուղու» փակումից հետո: Մարտի 18-23-ը գերմանական ոստիկանությունը գրանցել է 808 փախստականի, այսինքն` օրական միջինը 135 մարդ: Ընդհանուր, տարեսկզբից ի վեր երկիր է ժամանել ավելի քան 108.000 մարդ։ Եթե նման միտումը պահպանվի, ապա ընթացիկ տարվա վերջին Գերմանիա կժամանի մոտ 500.000 փախստական, նշում է թերթը: Դա զգալի կրճատում է ի տարբերություն նախորդ տարվա, երբ փախստականի կարգավիճակի համար գրանցվել է մոտ 1.1 մլն մարդ: Frontex սահմանային գործակալության տվյալներով՝ 2015-ին ԵՄ է ժամանել 1.8 մլն ներգաղթյալ: Մարտի 7-ին անցկացված ԵՄ գագաթաժողովի արդյունքներով` առաջնորդները հայտարարել էին, որ անօրինական ներգաղթյալների հոսքը Բալկանյան թերակղզու արևմուտքում տեղակայված երկրների տարածքով դադարեցվել է։
