«Մինչեւ օրս ռեւանշի երեք իրական փորձ է եղել: Դրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու փորձն էր, որը սակայն ձախողվեց հիմնական քաղաքական գործոնի՝ ժողովրդի միանշանակ եւ հուժկու մերժման պատճառով: Երկրորդ փորձը հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ խորհրդարանական մեծամասնության ձեռամբ այնպիսի փոփոխություններ էին իրականացվում ԱԺ կանոնակարգ օրենքում, որ ժողովրդի գործոնը զրոյացվի, ընթացիկ քաղաքական գործընթացների համատեքստում: Բայց երկու ժամվա ընթացքում շուրջ 80 հազար ՀՀ քաղաքացիներ շրջափակեցին ԱԺ շենքը եւ ցույց տվեցին, որ ժողովրդի քաղաքական գործոնը բացառելու բոլոր փորձերը կարժանանան ընդարձակ ժողովրդական դիմադրության:
Ռեւանշի հաջորդ քայլը այս երկուշաբթի ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ ՀՀԿ-ն, ըստ էության, բոյկոտեց ու տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Սա արվում էր նրա համար, որ առաջիկա ԱԺ ընտրությունները տեղի ունենան գործող ԸՕ-ով, այսինքն ռեյտինգային ընտրակարգով, որովհետեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների, նրանց հետ ասոցացվող անձանց եւ ուժերի շրջանում հանկարծակի հույս ծագեց, որ ռեյտինգային ընտրակարգը կարող է իրենց շանս տալ առաջիկա ընտրություններին հասնել ռեւանշի»,- ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը