Սկանդալային Վրաստան. կին առաջին նախագահ հարևան երկրո՞ւմ

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ երկիրը կարող է կին նախագահել Հոկտեմբերի 28-ին Վրաստանում նախագահական ընտրություններ են կայանալու, ընդ որում՝ վերջին անգամ համընդհանուր քվեարկությամբ։ Փոփոխված սահմանադրությամբ՝ հաջորդ նախագահն ընտրվելու է հինգ տարով՝ 300 հոգանոց կոլեգիայի կողմից, որը բաղկացած է լինելու խորհրդարանի 150 պատգամավորից և շրջանների ու տեղական ինքնակառավարման մարմինների 150 ներկայացուցչից։ Վրաստանում նախագահի պաշտոնի համար պայքարում են 25 թեկնածու։ Սա Վրաստանում 1991-ից ի վեր նախագահական ընտրարշավում թեկնածուների ամենամեծ թիվն է, թեկնածուների ամենաբարձր թիվը գրանցվել էր 2013 թվականին՝ այդ ժամանակ 23 թեկնածու էր պայքարում։ Գրանցված թեկնածուների թվում են՝ իշխող «Վրացական երազանքի» կողմից աջակցություն վայելող Սալոմե Զուրաբիշվիլին, որը Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը, ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն, Աշխատավորական կուսակցությունից Շալվա Նաթելաշվիլին, «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի»-ից Զուրաբ Ջապարիձեն։ Վրաստանի նախագահական ընտրությունների ինտրիգը Սալոմե Զուրաբիշվիլիի առաջադրումն է: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխող կուսակցությունը սեփական թեկնածու չի առաջադրել, այսինքն՝ Իվանիշվիլին աջակցում է՝ «անկախ թեկնածուի»։ Դրա նպատակն է, Վրաստանում «առավելագույն բազմակարծության ապահովման համար»։ Մինչդեռ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին համոզված է, որ իշխող կուսակցությունը Զուրաբիշվիլիին սատարելու իր որոշմամբ «փորձում է մոլորության մեջ գցել Վրաստանի արևմտյան գործընկերներին»։ Այսպես, ընտրվելու դեպքում Սալոմե Զուրաբիշվիլին կդառնա Վրաստանի պատմության ընթացքում առաջին կին նախագահը։ Վրաստանի հեռացող նախագահը դժգոհ է Վրաստանում նախագահական ընտրարշավը լի է սկանդալային իրադարձություններով: Վրաստանի հեռացող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դժգոհ է նախագահական քարոզարշավի ընթացքից: Օրեր առաջ նա հայտարարեց, թե փորձեր են արվում բանակը օգտագործելու քաղաքական նպատակներով, նաև փորձեր են արվում վարկաբեկել իշխանություններին: «Ես նախագահական ընտրություններին չեմ մասնակցում, ուստի իմ խոսքերը չպետք է դիտարկվեն որպես նախընտրական քարոզարշավի մաս: Ես այդ քարոզարշավում տեսնում եմ դժգոհություններ առաջացնող հարցեր», ասել է Մարգվիլաշվիլին: Նրա խոսքերով շահագրգիռ որոշ կողմեր փորձում են բանակը քաղաքական գործընթացների մեջ: Վրաստանի գործող նախագահը կոչ արեց զինծառայողներին, որպեսզի նրանք չընդգրկվեն քաղաքական դեբատների մեջ և կատարեն հայրենիքը պաշտպանելու իրենց պարտականությունը: Նա նաև հավելել է, որ նախընտրական քարոզարշավում հայտնվել են իշխանություններին վարկաբեկող գաղտնի ձայնագրություններ: Մարգվելաշվիլին նշեց, որ չի մեկնաբանի այդ ձայնագրությունները, որովհետև երբեք նման ձայնագրությունների ուշադրություն չի դարձրել և իր համար անհասկանալի է դրանց նկատմամբ քաղաքական արձագանքը: Նախագահի խոսքով դա կրիմինալ խմբերի միջամտություն է պետության ղեկավարմանը: Նա նաև նկատեց, որ հանրության մոտ պետական ինստիտուտների թուլացման զգացողություն է առաջացել: Հիշեցնենք, որ Վրաստանի գործող նախագահը այդ ընտրություններին չի մասնակցում: Վրաստանը մեղադրում է Սաակաշվիլիին՝ Պատարկացիշվիլիի սպանության մեղսակցության մեջ Վրաստանում նախագահական ընտրություններից գրեթե երկու շաբաթ առաջ մեծ աղմուկ բարձրացավ, կրկին՝ նախկին նախագահ Սաակաշվիլիի անվան շուրջ: Գործարար Բադրի Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստումը արտոնված է եղել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից, այդ մասին հաղորդեց երկրի դատախազությունը։ Գերատեսչությունում ենթադրում են, որ գործարարին կարող էին թունավորել «ինչ-որ նյութով, որը բնական մահվան էֆեկտ կարող էր առաջացնել»։ Գերատեսչության տվյալներով՝ «դատարանի որոշման հիման վրա, ծառայողական լիազորությունները չարաշահելու փաստով և ծանրացուցիչ հանգամանքներում սպանության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել են ՆԳՆ նախկին պաշտոնյաներ Գ.Մ–ն, Լ.Կ–ն և Ռ.Շ–ն»։ Դատախազությունում հավելել են, որ գործով ևս մեկ մեղադրյալի մոտ, խուզարկության ժամանակ ձայնագրիչ սարք է հայտնաբերվել։ Դրա վրա 2007թ. փետրվարի երկու ձայնագրություն է եղել, որտեղ սպանության նախապատրաստման մասին տեղեկատվություն է եղել։ «Զրույցի ժամանակ Գ.Դ–ն պնդում է, որ սպանության նախապատրաստման հարցը արտոնված է Միխայիլ Սաակաշվիլիի կողմից, քանի որ Բադրի Պատարկացիշվիլին նրանց քաղաքական ընդդիմախոսն էր և ղեկավարության թշնամին»,– ճշտել են գերատեսչությունում։ Երկրորդ ձայնագրության մեջ գործարարին սպանելու պայմանների մասին բանակցություններն են, պարզվում էր նրա շրջապատը և տեղաշարժման երթուղին։ Խոսելով սպանության միջոցների մասին, նախկին պաշտոնյաները խոսում են «այնպիսի նյութով թունավորման մասին, որը բնական մահվան տպավորություն կթողներ»։ Հիշեցնենք, որ գործարար Բադրի Պատարկացիշվիլին մահացել է 2008թ. փետրվարի 12-ին, Լեզերհեդ քաղաքում, Սուրեյ կոմսությունում։ Ի սկզբանե Բրիտանիայի իշխանություններին սա կասկածելի էր թվացել, սակայն մի որոշ ժամանակ անց նրա մահվան պատճառը սրտի նոպան է հայտարարվել։ Մահից մի քանի ամիս առաջ գործարարը սկսել էր քաղաքականությամբ զբաղվել և իր թեկնածությունն էր առաջադրել նախագահական ընտրություններում։ 2018թ. մարտին, Սկրիպալների թունավորումից հետո, Մեծ Բրիտանիայի իշխանությունները սկսեցին խոսել գործարարների մարմինները արտաշիրիմման ենթարկելու մասին։ Նրանք ցանկանում են ստուգել Բադրի Պատարկացիշվիլիի և Ալեքսանդր Պերեպելիչնիի հնարավոր թունավորման վարկածը։ Ես եմ ծրագրել Տիտանիկի խորտակումը, ես եմ սպանել Քենեդիին․ ասում է Սահակաշվիլին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արձագանքել է Բադրի Պատարկացիշվիլիի սպանության գործին։ Սահակաշվիլին համապատասխան տեսաուղերձ է հրապարակել Facebook-ում։ Նախկին նախագահը սարկազմով հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին սպանել են իր պատվերով։ «Այսօր Փարցխալաձեի գրասենյակը իմ մասին ինչ-որ բան է ասել, և ես նույնպես ասելիք ունեմ, միայն թե ցանկանում եմ, որ այդ մասին չիմանա ոչ Փարցխալաձեն, ոչ Իվանիշվիլին։ Մի խոսքով, հիշեք՝ Տիտանիկը խորտակվե՞ց․ ես պատրաստվում էի ինքս դա անել, ինձ մոտ ամեն ինչ պատրաստ էր, բայց հետո ասես միտումնավոր, նա բախվեց սառցաբեկորին, և ես չհասցրի։ Հիշո՞ւմ եք Քենեդիի սպանությունը։ Ես էի այն ծրագրել։ Ինչ-որ տեղից դուրս պրծավ այդ Օսվալդը և սպանեց նրան, մինչդեռ ինձ մոտ ամեն ինչ պատրաստ էր։ Իմիջիայլոց, ես հիմա Եվրոպայի մայրաքաղաքում՝ Բրյուսելում եմ, ինձ մոտ է Մեդեայի գողացած ոսկե գեղմը։ Ինձ մոտ է նաև 19 միլիարդը (որ, իբր, «Վրացական երազանքի» վարկածի համաձայն՝ գողացել եմ Վրաստանից), և այստեղ՝ Բրյուսելում, ծրագրում եմ վերացնել Եթովպիայի կայսրին»,- ասել է Սահակաշվիլին։ Նա խաբեբա է անվանել Իվանիշվիլին, նշելով, որ Իվանիշվիլին խաբել է, կողոպտել ու դժբախտացրել վրաց ժողովրդին. «Նա ուզում է, որ մարդիկ մոռանան վերածննդի տարիները, որ ես էի ղեկավարում, ուզում է հիմարություններով մոլորեցնել նրանց և ստիպել մոռանալ, թե քանիսին է ինքը խաբել, քանիսի կյանքն է խորտակել։ Բայց նրա վերջը մոտեցել է»,- հայտարարել է նա։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am