Էրդողանը մանրամասներ է պատմել սաուդցի լրագրողի սպանությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունը նախապես պլանավորված է եղել, հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ սպանության գործում ներգրավված է եղել Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացի, որոնց թվում կա նաև գեներալ, նրանք բաժանված են եղել երկու տարբեր խմբի, որոնցից առաջինը՝ 3 հոգանոց, Ստամբուլ է ժամանել սպանության նախօրեին, իսկ երկրորդ խումբը, որը բաղկացած է եղել 15 հոգուց, Թուրքիա է եկել հենց սպանության օրը: «Սպանության օրն այդ մարդիկ ինչո՞ւ են Ստամբուլում հավաքվել, ումի՞ց են հրաման ստացել, ո՞ւր է մարդու մարմինը, ում սպանությունը պաշտոնապես ընդունել են: Ոչ ոքի մտքով անգամ թող չանցնի, թե գործը կփակվի առանց այս բոլոր հարցերի պատասխանը ստանալու», - հայտարարել է Էրդողանը: Սաուդյան Արաբիան շաբաթներ շարունակ հավաստիացրել է, որ տեղեկություն չունի լրագրողի ճակատագրի մասին, բայց օրերս Էր-Ռիյադը խոստովանել է, որ լրագրողը սպանվել է հյուպատոսարանում տեղի ունեցած ձեռնամարտի ընթացքում: Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները պնդում են, թե լրագրողը սպանվել է, երբ հյուպատոսարանում միջադեպը «դարձել է անվերահսկելի»: Էրդողանը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան պարտավոր է բացահայտել լրագրողի սպանությանը առնչություն ունեցող բոլոր մարդկանց՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից, և պնդել է, որ մեղադրյալների դատավարությունը պետք է տեղի ունենա Ստամբուլում:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am