ՀՅԴ-ում էլի դեմ ըլլալով՝կողմ են

Հոկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը, որի ընթացքում քննարկվել է առաջիկա ՀՅԴ Ընդհանուր ժողովի օրակարգը, ընտրվել են պատվիրակներ, որոնք կմասնակցեն նոյեմբերին սպասվելիք Ընդհանուր ժողովին, որը, հիշեցնենք, որոշելու է առաջիկա շրջանում կուսակցության մարտավարությունը եւ ընտրելու է ՀՅԴ բյուրոյի նոր կազմ։ ՀՅԴ բյուրոն աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմինն է, որի ներկայացուցիչն է համարվում կուսակցության ղեկավարը։ Կուսակցության վերջին ժողովը 3 տարի առաջ էր, որտեղ ընտրվեցին Հրանտ Մարգարյանը՝ բյուրոյի ներկայացուցիչ, իսկ Արմեն Ռուստամյանը՝ քաղաքական ներկայացուցիչ։ Գերագույն մարմնի՝ հայաստանյան կառույցի ղեկավար կազմն էլ ընտրվել է այս տարվա մարտին։ ԳՄ արտահերթ ժողովը երեկ հայտարարություն տարածեց։ «Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- ասված է հայտարարության մեջ։ Ուշագրավ է, որ ՀՅԴ-ում «դեմ ըլլալով» ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշմանը՝ կողմ են այդ ընտրություններին մասնակցելուն։ Այսինքն՝ հերթական «սկզբունքային» որոշումն է այստեղ կայացվել, կարեւորը, որ ԳՄ ժողովն արձանագրել է, որ «անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, մտահոգություն է հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ, փաստում, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների եւ երեւույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա»: ՀՅԴ-ն, փաստորեն, 5 ամիս հեղափոխությունից անց որոշեց, որ հանդես կգա որպես ընդդիմադիր ուժ։ Թերեւս հետեւություններ արեցին Երեւանի ավագանու ընտրություններից, որտեղ ամոթալի արդյունքներ գրանցեցին, ապա զրկվեցին կառավարությունում ունեցած պորտֆելներից։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը երեկ մեզ հայտնեց, որ նոյեմբերին պարտադիր կկայանա Ընդհանուր ժողովը, քանի որ ՀՅԴ-ում ժողովների հետ կապված հատուկ ընթացակարգեր կան, եւ իրենք չեն կարող խախտել, բայց դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ երբ կլինի։ «Ընդհանուր ժողովն անխուսափելիորեն լինելու է նոյեմբերին, հատուկ ընթացակարգերից մենք ինչպե՞ս կարող ենք հրաժարվել, բայց չեմ կարող ասել, թե երբ կլինի»,- ասաց նա։ Սակայն մեզ ասացին, որ եթե հայտարարվի ընտրությունների մեկնարկը, ապա քիչ հավանական է, որ նախընտրական փուլում Ընդհանուր ժողով հրավիրվի, որը սովորաբար մոտ մեկ շաբաթ է տեւում։ Բանն այն է, որ Բյուրոն պետք է հաստատի նաեւ ԳՄ ընդունած որոշումը։ Ավանդաբար, սփյուռքի Դաշնակցությունն ավելի արմատական դիրքորոշում է ունենում եւ հիմա էլ, ըստ լուրերի, գոհ չէ ՀՅԴ հայաստանյան կառույցի՝ Գործադիր մարմնի գործելաոճից՝ հեղափոխության օրերից սկսած եւ հատկապես վերջին իրադարձությունների հետ կապված։ Եվ վերջին շրջանում մամուլում Հրանտ Մարգարյանին փոխելու տրամադրությունների մասին խոսակցությունները կրկին ակտուալ են դարձել։ Կլինի՞ բյուրոյի կազմի կտրուկ փոփոխություն, Արսեն Համբարձումյանը պատասխանեց, թե հարցը բացառապես ժողովի իրավասության տիրույթում է․ «Իսկ ես կանխատեսումներ չեմ անի։ Միայն կարող եմ ասել, որ Դաշնակցության բոլոր ղեկավար կազմերն էլ մշտապես որոշ չափով փոփոխություններ կրել են»։ Իսկ ՀՅԴ-ում է՞լ են ընտրական ցուցակներն արմատական փոփոխությունների ենթարկելու՝ երիտասարդ, թարմ ուժերով համալրելու, եւ այլեւս չենք տեսնելու նախկին գումարման «հին ընկերներին»։ Արսեն Համբարձումյանը հորդորեց սպասել ու իրենց ցուցակներից միայն հետեւություններ անել։ hraparak.am

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում Փյունիկի երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Նելլի Դավթյանը վերանշանակվել է «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am