Առայժմ ցանկություն չունեմ Հայաստան վերադառնալու․ Արսեն Արշակյան.

Ավելի քան մեկ տարի է՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության նախկին պետ, Երեւանի ՃՈ-ի նախկին պետ Արսեն Արշակյանը ընտանիքի հետ գտնվում է ԱՄՆ-ում։ Այս ընթացքում նա խուսափել է հարցազրույցներ տալուց, հրապարակային ելույթներից, անգամ որոշ ժամանակ ապաակտիվացրել էր անձնական հաշիվները սոցիալական ցանցերում։ Արտագաղթելու պատճառների եւ վերադարձի պայմանների շուրջArmDaily.am-ը զրուցել է Արսեն Արշակյանի հետ։
-Ինչո՞ւ արտագաղթեցիք Հայաստանից, հիասթափվա՞ծ եք, նեղացա՞ծ եք, թե՞ պարզապես փախուստ էր։
-Առանց պատճառի հայրենիքից տեղափոխվելը անլուրջ կհնչի, բայց ես այդ տեսակը չեմ էլի, որ նեղացած գնամ։ Իհարկե, մասնավոր պատճառներ եղել են, որ ես նախընտրել եմ տեղափոխվել այստեղ։ Իսկ թե ինչու այստեղ, քանի որ ԱՄՆ-ում երկու եղբայր ունեմ 20 տարուց ավել բնակվող, կայացած են, զույգ եղբայրս բժիշկ է։ Բայց ես իմ երկրից չեմ փախել, վաղն էլ կարող եմ վերադառնալ։
-Ինչո՞ւ ԱԻՆ-ից ազատվեցիք պաշտոնից։
-Արմեն Երիցյանի կորուստը ծանր կորուստ էր, ԱՄՆ-ում էի, երբ նա մահացավ, անմիջապես վերադարձա Հայաստան։ Ես գտա, որ Արմեն Երիցյանից հետո այդ նախարարությունում անելիք չունեմ, քանի որ իմ ծառայության 20 տարին էր լրացել, ի վիճակի էի անցնելու թոշակի, անկեղծ ասած՝ պարզապես չցանկացա շարունակել ծառայությունս առանց Արմեն Երիցյանի։ Պարոն Տոնոյանի հետ բացարձակ կապ չուներ իմ որոշումը, ես ունեի մի նախարար՝ Արմեն Երիցյանը, ով ստեղծել էր այդ հիմնարկը, որը ամբողջ աշխարհն էր ճանաչում, համաշխարհային պատմության մեջ մեր փրկարարների թիմը դարձավ 34-րդը, իմ համար դռները բաց էին, ես կարողանում էի որոշում կայացնել պարոն Երիցյանի օրոք, փրկարարի մասնագիտություն չունենալով՝ իմ մոտ կազմակերպչականը շատ լավ էր ստացվում։ Երիցյանից հետո ես զգացի, որ չեմ կարող անել նույն գործը, ինձ դիտում էին որպես Երիցյանի մարդ, ինչը ինձ համար խիստ անհասկանալի է, այդպես հասկացա, որ անելիք չունեմ այդտեղ։
-Ինչքա՞ն ժամանակով եք գնացել ԱՄՆ եւ ինչո՞վ եք զբաղվում այդտեղ։
-Ես չեմ արտագաղթել, տեղափոխվել եմ մշտական բնակության, բիզնեսով եմ զբաղվում։ Ես երբ նոր էի եկել, հրապարակում եղավ, թե ես ԱՄՆ-ում շտապօգնության մեքենա եմ վարում, ես չեմ նեղացել գրողից, ԱՄՆ-ից մի քիչ գաղափար ունեցող մարդը կիմանա, որ երբ գալիս ես, կարողանում ես շտապօգնության մեքենա վարել, ուրեմն՝ դու քո ապրուստը ապահովել ես, բայց ցավոք, ես շտապօգնության մեքենա չվարեցի, որովհետեւ դրա կարիքը չեմ ունեցել։ Ես ղեկավարել եմ եղբորս կլինիկան, այժմ ես իմ անձնական բիզնեսը ունեմ, որը զբաղվում է պրոդյուսինգով, համերգների կազմակերպմամբ, գովազդային հոլովակների նկարահանմամբ, մշակութային գործունեությամբ` Hayevent:
-Ոստիկանական համակարգից՝ շոուբիզնես, շատ «հարազատ» ոլորտներ են։
-Այո, փոխկապակցված են, իմաստը նույնն է, երկու դեպքում էլ ժողովրդի հետ ես շփվում, այստեղ վարորդը, քաղաքացին է քեզ խնդրում, այստեղ՝ դու։ Գալիս են, տեսնում են ինձ, զարմանում են, ես էլ կատակում եմ՝ մանկուց երազել եմ շոուբիզնեսով զբաղվել, իսկ ոստիկանությունը իմ հոբբին էր։ Իրականում, ես երաժշտական կրթություն ունեմ, Սպենդիարյանի անվան դպրոցն եմ ավարտել, եւ դաշնամուր, եւ հարվածային գործիքներ եմ նվագում, Երեւանում էլ ոստիկանությունից գալիս էի տուն, զբաղվում էի ինձ համար։
-Ե՞րբ եք մտադիր վերադառնալ։
Առայժմ չեմ մտածում դրա մասին, դեռ անելիքներ ունեմ այստեղ, բայց չեմ բացառում, որ ցանկացած պահի կարող եմ վերադառնալ, երբեք չեմ հրաժարվում իմ հայրենիքից։ Երեխաներս ուսանող են, սովորում են, կրտսերս դպրոց է հաճախում։
-Հայաստանում հեղափոխությունից հետո շատերը վերադարձան, ովքեր հեռացել էին նախկինների օրոք, կոմֆորտ չունեին։ Հնարավո՞ր է նույնը ձեզ հետ պատահի, անգամ վերադառնաք պետական ծառայության։
-Նախկինները ինձ չեն ստիպել, որ ես լքեմ, որ հիմա նախկինները չկան, ես հետ վերադառնամ։ Ինձ համար նշանակություն չունի, թե ինչ կառավարություն է, ով է ղեկավարը, կարեւորը Հայաստանում ամեն ինչ լավ լինի, ժողովուրդը չհիասթափվի ոչնչից։ Ես ինձ այս պահին Հայաստանում չեմ տեսնում։ Բայց Երեւանը շատ եմ կարոտում, Երեւանը աշխարհի ամենալավ քաղաքն է, Երեւան շատ եմ սիրում, մտահոգվում, Ես Երեւանի հետ ջան-ով եմ խոսում, ուզում եմ, որ իմ Երեւանը լավ լինի, ինքը երեւանցի լավ տղերք է տվել, որոնք հիմա քիչ են, ինչպես Մալխասն է ասում՝ մի պադեզդ երեւանցի է մնացել, որոնց հետ կապի մեջ եմ։
-Ի՞նչ պետք է լինի, որ Ձեզ տեսնեք Հայաստանում։
-Անկեղծ ասած՝ չգիտեմ։
-Որ առաջարկեն գաք ՃՈ-ի պետ, կգա՞ք։
-Այնպես չէ, որ չեն առաջարկել։ Բայց ես չեմ գայթակղվել պաշտոնից, դիրքից, միշտ փորձել եմ հաշվետու լինել իմ ժողովդրին։
-Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմի՞ց է առաջարկ եղել։
-Ոչ, չեմ ուզում մասնավորեցնեմ, բայց ցանկություն է եղել, որ գիտեք, մենք ցանկանում ենք, որ դու վերադառնաս, իսկ ես ասել եմ՝ շնորհակալ եմ գնահատանքի համար, բայց ես դեռ անելիք ունեմ այստեղ։
-Դուք երկու համակարգում եք աշխատել, հետեւո՞ւմ եք՝ այժմ այդտեղ ինչ վիճակ է, կապի՞ մեջ եք ձեր գործընկերների հետ։
-Ում հետ պետք է, կապի մեջ եմ, ում վրա որ միշտ վստահ եմ եղել, որ անկախ պաշտոնից, դիրքից՝ նրանք միշտ իմ կողքին կլինեն, իսկ մնացածի հետ կամ առհասարակ մտերիմ չեմ եղել, կամ էլ լավ է, որ չեմ շփվում։ Ով եղել է իմ ընկերը, մտերիմը, նրանք չեն պակասել, մնացածը չեն եղել փաստորեն։
-Վլադիմիր Գասպարյանի հետ շփումներ եղե՞լ են։
-Այստեղ տեղափոխվելուց հետո չեմ շփվել, բայց որ գամ, անպայման կգնամ տեսության։
-Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին հետեւո՞ւմ եք։
-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, երբեք հրապարակային գնահատականներ չեմ հնչեցնում, բայց ուղղակի ապշում եմ, երբ տեսնում եմ մարդկանց, ովքեր գրկից գիրկ են թռնում, հաճախ մոռանալով, թե ում հետ, ոնց, երբ եւ ինչի շնորհիվ են դարձել, իսկ հիմա սրբի կերպար են ընդունել եւ այնպես «անկեղծ» մեկնաբանություններ են գրում, որ քիչ է մնում՝ իրենք էլ հավատան դրանց։ Մեկ-մեկ ինձ հազիվ եմ զսպում, որ մի երկու մեկնաբանություն չգրեմ, կայուն, սկզբունքային, պահի տակ հայր են փոխում, որդեգրվում են այնտեղ, որտեղ տաք է, քանի որ շատ լավ եմ ճանաչում եւ տիրապետում՝ ով է ծնել, սնել, իսկ հիմա լղոզված կերպար են ընդունում, ինչը աններելի է, ատհասարակ դավաճան մարդիկ տեղ չունեն հասարակության մեջ։ Սուտը, դավաճանությունը, կեղծը, երկերեսանիությունը այն է, որի համար մարդ միշտ պատասխան է տալիս, եթե իրենք չեն հասցնում պատասխան տալ, ապա իրենց ժառանգներն են պատասխան տալիս։ Չեմ կարող հասկանալ այն մարդկանց, ովքեր կարող են ուրանալ այն ափսեն, որից հաց են կերել կամ ուրանալ սեփական եսը։
-Ում նկատի ունեք՝ Ձեր համակարգից, թե առհասարակ, անուններ կասե՞ք։
Անուններ չեմ ասի, հասկացողը հասկացավ։

դիտվել է 3480 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանը ցուցմունք տալու համար պահանջել է ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի և վարչապետի ներկայությունը դատարանում Մերձավոր Արևելքում հակամարտության ազդեցությունը կարող է համադրելի լինել ԿՈՎԻԴ - 19-ի հետևանքների հետ․ Պուտին ԱՄՆ-ն առաջարկել է Դոնբասը զիջել Ռուսաստանին․ Զելենսկի Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԻՀՊԿ ռազմածnվային ուժերի hրամանատարի մաhվան մասին Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Իսրայելից 8 քաղաքացի վերադարձել է Հայաստան Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ ինչ միջադեպ է տեղի ունեցել․ պատմում է ականատեսը Ալեն Սիմոնյանը հայհոյեց քաղաքացուն, ապա հրահանգեց բերման ենթարկել Ազգային միասնության ճեղքումը հավասարապես նաև հոգևոր ճգնաժամ է. համերաշխությունը խաթարված է ոչ միայն մարդկանց, այլև՝ մարդու և ճշմարտության միջև. Հայր Իսահակ ԱՄՆ-ն շուտով կարող է ցամաքային գործողություն սկսել Իրանում. WSJ ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 10 000 թիրախ խոցելու մասին Պարսից ծոցի երկրները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին Նիկո՛լ, չփորձվե՛ս էլ․․․ քո պատճառով 4 պատերազմի միջով ենք անցել․ զոհվածի մայր (video) Պետրոս Ղազարյանի մոտ հեշտ եք նստում, խոսում․․․ եկե՛ք ու այստեղ ասեք ձեր խոսքերը․ Բագրատ Սրբազան (video) Էդ վախկոտ Փաշինյանը մեզ տեսնի, կաթված կստանա, հիմա էլ դրա համար 25 տարի կավելացնեք. Չախալյան (video) «Ես ուզում եմ, որ Նիկոլը փտի բանտում․ ընտրեք Ռոբերտ Քոչարյանին»․ Սամվել Հակոբյան (video) Մեզ ահաբեկիչ եք ասել, դե պիտի գաք ստեղ․ Արթուր Սարգսյանը՝ Փաշինյանին ու ՔԿ ղեկավարին (video) Փաշինյանն իմ ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է՝ «փախած»․․․ (video) Թող հենց հիմա գան այստեղ ու ասեն՝ էդ ու՞մ ենք ուզել գյուլլել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video) Տժժացողնե՛ր, դուք հատ-հատ պատասխան եք տալու՝ մեր աչքերի մեջ նայելով․ Աստղ Գալեյան (video) Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է․ Աննա Գրիգորյան Արման Թաթոյա՛ն, ես քեզ լավ եմ ճանաչում, դու գիտե՞ս՝ ում հետ գործ ունես․ Արդարադատության գեներալ (video) Բախվել են «Opel»-ն ու «Ford Transit»-ը. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. 2 հոգի հոսպիտալացվել է ԱՀԿ-ում հայտարարել են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ առողջապահական ճգնաժամի մասին Յուրացրել են 20 կգ թմրամիջոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am