Արտակարգ դեպք. «Հո դու շառ չես, ախչի ջան, ուժ տուր, երեխան ծնվի, կարո՞ղ ա մնաս վրես». Շենգավիթ ԲԿ-ում նորածին է մահացել

Ժամանակը գրում է.

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Նորածնի ծնողները, հարազատները համոզված են, որ երեխայի մահը վրա է հասել ծնունդն ընդունող բժշկի մեղքով, քանի որ ծննդկանը փայլուն հղիություն է ունեցել, անգամ ուրբաթ օրը կոնսուլտացիայի ժամանակ դա փաստել է բժիշկը։ «Շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 9-ին երեխան ծնվել է։ Ժամը 10-ին մեզ արդեն ասացին, որ երեխայի վիճակը լավ չի, 10։30-ին վերակենդանացման բաժնի վարիչն է մեզ կանչել ու համոզել, որ Աստված կանչենք, որ երեխայի սիրտը չաշխատի, երեխան մահանա, քանի որ երեխայի ուղեղն էլ է վնասված և եթե ապրի էլ, թերզարգացած է լինելու։ Մենք պնդեցինք՝ երեխային տան մեզ, որ տեղափոխենք այլ հիվանդանոց, մեզ կարճ պատասխանեցին, որ երեխայի հետ հույս չփայփայենք, և արդեն 14։30-ին ինչ-որ կին է մոտենում մեզ, փաստաթղթեր է ուզում, որ երեխայի մահվան վկայական տրամադրեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց ծննդկանի ազգական՝ ամուսնու եղբայրը՝ Անդրանիկ Գևորգյանը՝ հավելելով. «Այս ամենը եղել է բժշկի անփութության պատճառով։ Ամբողջ հղիությունը իդեալական է եղել։ Անգամ ուրբաթ օրը կոնսուլտացիայի ժամանակ բժիշկը ասել է, որ ամեն ինչ ոչ թե լավ է, այլ իդեալական։ Բայց բժիշկների մեղքով մեր երեխան այսօր մահացել է»։
Մեր զրուցակիցը պատմեց, որ ծննդկանը ուշքի գալուց հետո իրենց պատմել է, թե ինչ անփութություն ու անուշադրություն է եղել ծնարանում։ «Մեր հարսը պատմեց, որ իրեն բացարձակ ուշադրություն չեն դարձրել։ Պահանջել է իրեն կեսարյան հատում անել, բայց բժիշկը շատ կոպիտ ձևով պատասխանել է՝ դու չես որոշում, ախչի։ Հարսս երբ զգացել է, որ երեխայի սիրտն արդեն սկսում է չաշխատել, պահանջել է ամուսնուն կանչել, բայց ծնունդ ընդունող բժիշկը կրկին կոպտել է՝ հո դու շառ չես, ախչի ջան, ուժ տուր թող երեխան ծնվի, կարո՞ղ ա մնաս վրես։ Այ այս մակարդակի խոսակցություն է եղել»,- պատվեց մահացած նորածնի հորեղբայրը։
Մանրամասն՝Ժամանակում

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում Փյունիկի երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Նելլի Դավթյանը վերանշանակվել է «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am