ՔՊ-ն տրոհվելու եզրին է. Տիգրան Ավինյանը նոր կուսակցությո՞ւն է ստեղծում

«168 ժամ» թերթը գրում է. «Ըստ 168.am-ին հասած լուրերի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը տրոհվելու եզրին է։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին է վերաբերում, որը մտադիր է հեռանալ ՔՊ-ից եւ նոր կուսակցություն հիմնել։ 168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից։ Հարցը վերջինիս ծիծաղը հարուցեց։ «Լուրջ եք ասո՞ւմ»,- իր հերթին հարցրեց Սիսեռյանը՝ շտապելով «թարմ նորությամբ» անմիջապես կիսվել Ավինյանի հետ։ «Իհարկե, չկա նման բան»,- հավաստիացրեց Վ. Սիսեռյանը՝ հերքելով, որ անգամ որեւէ նման քննարկում չի եղել։ Դիտարկմանը, որ ըստ նույն լուրերի, նոր կուսակցության գաղափարն Ավինյանը մտմտում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, Վ. Սիսեռյանը արձագանքեց. «Օ՜, սա էլ ասեմ, խնդրում եմ»։ «Ոչ, ոչ, լուրջ՝ չկա նման բան։ Երդվում եմ, եթե լինի, առաջինը ձեզ կասեմ»,- հավելեց նա։ Հարցին՝ ՔՊ-ում Ավինյանն ինչ-որ տարաձայնություններ ունի՞, որ կարող էին նման լուրերի հիմք դառնալ, Վ. Սիսեռյանը պատասխանեց, որ բոլորը տարաձայնություններ ունեն, եւ դա նորմալ ու շատ լավ է, նշանակում է՝ մթնոլորտն առողջ է։ Նա նկատեց, որ քննադատությունները, թե միակուսակցական համակարգի վտանգ կա, ջախջախվեցին երեկվա ընտրությունների արդյունքներով՝ Կապանում ՔՊ-ն պարտվեց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Միլիոնավոր պարգևավճարներին զուգահեռ Փաշինյանը նորից խոսեց թոռակառուների փողից․․․ (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Դավիթ Ղազինյանը կկալանավորվի՞․․․ Ղազինյանի մեկնաբանությունը (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Լսե՛ք Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը․ ու՞մ մասին է խոսքը գնում․ Արամ Վարդևանյան (video) «Արարատ» թենիսի կորտերի դռների կապարակնիքները քննիչները գիշերը հեռացրել են. «Փաստինֆո» Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Լա՛վ լսեք՝ մենք թույլ չենք տա՝ սա մնա անպատիժ. Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան (video) «Կեղծված» բառը դեռ մեղմ է ասված՝ նկարագրելու համար Հայաստանի ընտրությունների խայտառակությունը. Ռոբերտ Ամստերդամ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններն օգտագործում է միջուկային ծրագիրն առաջ մղելու համար Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը Գազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկա G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ Աբրահամյան Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ» 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ» Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ» Թող տվայտվեն մինչեւ առաջին-երկու նիստը. Ինչ «սյուրպրիզ են» պատրաստել ՔՊ-ականները. «Իրավունք» Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am