Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mitsubishi Grandis-ը, Ford Transit-ն ու ГАЗ 2410-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ո ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 29 հասցեի դիմաց բախվել են ГАЗ 2410 մակնիշի 35 TN 001 համարանիշի, Mitsubishi Grandis մակնիշի 34 FN 007 համարանիշի և Ford Transit մակնիշի 19 ՍՏ 275 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗ 2410-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորը տեղում մահացել է։ Դին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ford Transit-ը կայանված է եղել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Ամեն մարդ, որ գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին․ Փաշինյանն Արցախը կործանել է, եթե ընտրվի՝ Հայաստանով է զբաղվելու․ Բենիամին Մաթևոսյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր․ նա խաղում է իր էլեկտորատի չիմացության վրա․ Հակոբ Բադալյան Նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից․ Վարդան Ոսկանյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը». Լիլիթ Գալստյան Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի․ Դավթյան Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ վերջնական հարվածի. Axios Կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ ՀԱՊԿ ԽՎ Թրամփը կոչ է արել Իրանին՝ լրջանալ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Շևյակովկա գյուղի նկատմամբ ՀԷՑ-ը վերածվել է իշխող կուսակցության նախընտրական շտաբի․ պատգամավոր Բագրատ Սրբազանը ցուցմունք տալու համար պահանջել է ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի և վարչապետի ներկայությունը դատարանում Մերձավոր Արևելքում հակամարտության ազդեցությունը կարող է համադրելի լինել ԿՈՎԻԴ - 19-ի հետևանքների հետ․ Պուտին ԱՄՆ-ն առաջարկել է Դոնբասը զիջել Ռուսաստանին․ Զելենսկի Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԻՀՊԿ ռազմածnվային ուժերի hրամանատարի մաhվան մասին Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Իսրայելից 8 քաղաքացի վերադարձել է Հայաստան Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ ինչ միջադեպ է տեղի ունեցել․ պատմում է ականատեսը Ալեն Սիմոնյանը հայհոյեց քաղաքացուն, ապա հրահանգեց բերման ենթարկել Ազգային միասնության ճեղքումը հավասարապես նաև հոգևոր ճգնաժամ է. համերաշխությունը խաթարված է ոչ միայն մարդկանց, այլև՝ մարդու և ճշմարտության միջև. Հայր Իսահակ ԱՄՆ-ն շուտով կարող է ցամաքային գործողություն սկսել Իրանում. WSJ ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 10 000 թիրախ խոցելու մասին Պարսից ծոցի երկրները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին Նիկո՛լ, չփորձվե՛ս էլ․․․ քո պատճառով 4 պատերազմի միջով ենք անցել․ զոհվածի մայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am