Ամբոխը հեշտ է «կուտը» ուտում

Ամբոխի հավաքական գիտակցությունը համարժեք է դպրոցահասակ երեխայի գիտակցությանը, իսկ հոգին նման է զգացմունքային կնոջ կամ նևրոզ ունեցող միջին վիճակագրական տղամարդու հոգուն: Ամբոխին հեշտ է խաբել, ներշնչել, մոլորեցնել ու թյուրիմացության մեջ գցել: Ամբոխը ընկալում է ոչ թե փաստարկները, ոչ թե ռացիոնալ միտքը, այլ հրամցված պատկերները և պնդումները, ընդ որում՝ այդ պնդումները, որպես կանոն, հիմնավոր չեն լինում: Ամբոխը հեշտ է «կուտը» ուտում: Հետո է նա հասկանում, որ մոլորեցվել է, բայց արդեն ուշ է լինում: Դա մոտավորապես նման է այն պատմությանը, երբ դյուրահավատ ու հուզառատ կնոջը խաբեբա տղամարդը հեշտությամբ կարողանում է համոզել, որ սիրում է ու տանում դեպի անկողին: Այդ հետո է խաբված կինը հասկանում, որ հանդիպել է շարքային «բաբնիկի», որին ոչ թե սերն է պետք, այլ մեկանգամյա սեռական հարաբերությունը: Ամբոխին պետք չեն իրական փաստերը: Ամբոխն առաջնորդվում է սևով ու սպիտակով: Նաև՝ պատրանքներով: Ամբոխին պետք է հերոս ու կուռք, ինչպես նաև թշնամու կերպար: Ամբոխի համար սյուժեն շատ պարզ է՝ կա հերոս, որն ինքնամոռաց կռվում է մութ ուժերի դեմ: Այդ մութ ուժերի դերում կարող են հանդես գալ այն երևույթներն ու անձերը, որոնք ամբոխին են հրամցվում «վոժդի» կողմից: Սրանք ունիվերսալ մոդելներ են ու գործում են բոլոր այն դեպքում, երբ կա ամբոխավարություն: Եթե փորձենք տեղայնացնել վերը նշվածը, ապա մեզանում ամբոխին վախեցնում ու ֆռռացնում են տարատեսակ «բոբոներով», որպեսզի լուծվի ամբողջական իշխանություն ձևավորելու հարցը: Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտարարվեց, որ «բոբոն»հակահեղափոխական ուժերն են ու սևերը, և եթե կոմիկ Հայկոն չդառնա Երևանի քաղաքապետ, ապա «մեշոկ պապին» կգա ու բոլորին կտանի: Սարսափահար ամբոխը 81 տոկոս ձայնով մերժեց «մեշոկ պապիին»՝ ոչ տեսնելով ու ոչ էլ լսելով վերջինիս: Սյունիքում մարզպե՞տ է պետք նշանակել «մերժված» ռեժիմի կարկառուն ներկայացուցչի, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրություններում նախկին մեթոդներով անհրաժեշտ քվեների քանակն ապահովվի, բայց այնպես արվի, որպեսզի նաև հեղափոխական սրտե՞րը չճմլվեն այդ նշանակումից հետո: Հոգ չէ: Կարելի է հեքիաթներ պատմել սյունիքյան մաֆիայի ու նարկոթրաֆիկի մասին: Թե քանիսը կհավատան այդ վարկածին, թող սերժականից նիկոլական դարձած «Գելափը» հաշվի: Էջմիածնում անհրաժեշտ է սեփական «կռուգի» աչոնիկի՞ն նշանակել քաղաքապետ: Հոգ չէ: Պետք է ընդամենը տեղացիներին վախեցնել, որ նախկին կլանները կարող են վերակենդանանալ և վերջ: Ու նաև հրահանգել, որ պետք է ընտրել կին թեկնածուի (առանց բացատրելու, թե ինչու է պետք կին ընտրել Էջմիածնում, իսկ, ասենք, Կապանում՝ տղամարդ): Այդ «բոբոների» մատուցումից հետո ամբոխն ուշադրություն չի դարձնում, որ համայնքապետի իշխանական թեկնածուի օգտին նախկինից ոչ պակաս ձևով վարչական ռեսուրս է կիրառվում: Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության փոխարեն ունենանք ամբոխ ու այդ ամբոխը թույլ տա «լապշաներ» կախել իր ականջներից: Պետրոս Ալեքսանյան Հ.Գ.: Երբ տուշոնկայի պատմությամբ հայտնի գեներալ Մանվել Գրիգորյանին հարցնում էին, թե ինչու է իր որդուն՝ Կարեն Գրիգորյանին դարձրել Էջմիածնի քաղաքապետ, նա պատասխանում էր, թե ինքը կապ չունի, որդին ինքնուրույն մարդ է: Այդ ինքնուրույն որդին մեկ շաբաթ էլ քաղաքապետ չմնաց, հենց որ ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը և Մանվելին կալանավորեցին: Երբ Մանվելի որդուն ասում էին, որ ինքը քաղաքապետ է դարձել հոր լոբբինգով և որպես սերժական Մանվել Գրիգորյանի որդի՝ առավելություն ունի մյուսների նկատմամբ, նա պատասխանում էր, որ այդպես չէ, քանի որ Մանվել Գրիգորյանի որդի լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն: Այսօր նույնաբովանդակ հարցադրմանն ի պատասխան Հրազդանի քաղաքապետացու Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, պատասխանել է. «Սասուն Միքայելյանի որդի լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն»: Մի խոսքով՝ «դուխո՛վ»:

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում Փյունիկի երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Նելլի Դավթյանը վերանշանակվել է «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am