Կախարդական փայտիկ իրականում գոյություն ուներ՝ ատելությունից կուրացած և հիպնոսացած ամբոխ

Երբ մայիսին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում վարչապետ էր ընտրվում, երկյուղած պատգամավորները զգուշավոր հարցեր էին փորձում տալ թեկնածուին երկրի համար կարևոր խնդիրների լուծման իր պատկերացումների մասին: Բոլոր հարցերը մի պատասխան ունեին՝ հակակոռուպցիա: Ապագա վարչապետը նույնիսկ չվարանեց հայտարարել, որ դա այն կախարդական փայտիկն է, որը ոչ ավելի, ոչ պակաս, Հայաստանը թռիչքի է տանելու: Բայց այն համընդհանուր ագրեսիվ էյֆորիայի պայմաններում ո՞վ կհամարձակվեր առարկել. քվեարկեցին գլխահակ: Անցած ամիսները ցույց տվեցին, որ խոստացված կախարդական փայտիկը դավաճանում է, հակակոռուպցիոն պայքարն ընդամենը վերածվել է բռնեմ-փող վերցնեմ-բաց թողնեմ կրկեսի: Բայց կախարդական փայտիկ այնուամենայնիվ վարչապետ դարձած հեղափոխության առաջնորդի ձեռքին գոյություն ուներ՝ նախորդ իշխանավորների նկատմամբ ատելությունից կուրացած մի հանրություն, որ հեղափոխության առաջնորդի համարձակությունից, իր հանդեպ սիրո խոստովանություններից, ազնվության ու արդարության խոստումներից ու երկրի նախորդ ղեկավարին գահընկեց անելու հաջողությունից հիպնոսացած՝ արագ, գրեթե ժամերի ընթացքում վերածվեց ամբոխի: Ինչո՞վ դա կախարդական փայտիկ չէր, որն արդեն մտածելու կարողությունը կորցրել էր և կարող էր հիացմունքով ընդունել նույնիսկ այն, ինչի դեմ դեռ մի քանի օր առաջ անձնվեր պայքարում էր, և հայհոյանքներով ու սպառնալիքներով լռեցնել քննադատության ու դիմադրության ամենաթույլ փորձերն իսկ: Ախր անցյալի ու ներկա քանի-քանի իմաստուններ են ասել, որ ատելությունը ոչ մի տեղ չի տանում և ներսից կրծում է հենց ատողին: Իմաստ չունի թվարկել նոր իշխանության ձախողումներն ու հակասական՝ երբեմն ուղղակի տրամագծորեն հակադիր որոշումները նախ այն պատճառով, որ դրանց մասին գրեթե ամեն օր ուրիշները գրում են, երկրորդ՝ առաջադրված հարցադրումները մնում են ձայն բարբառո հանապատի, տասնյակ ինչու-ներ են տրվել, որոնք պատասխան չեն գտել և համենայն դեպս այս իշխանության օրոք հավանաբար չեն էլ գտնի: Ամենաթարմ օրինակը միայն բերենք: Տարօրինակորեն վերջին օրերին երանելի ամբոխի մեջ խլրտում է առաջացել, ոմանք հանկարծ սկսել են մտածել և հետևաբար հարցեր տալ, թե ինչո՞ւ ատելի ոստիկանը պիտի իրենց մարզպետ կարգվի: Եվ իրենց սիրած տեխնոլոգիայով փակել են Սյունիքի ճանապարհը: Բայց իհարկե այս նույն օրերին այդ նույն արդարամիտ պայքարողները չվրդովվեցին և հարց չտվեցին, որ եթե այն չեղած բարիկադներից այս կողմ ենք բերում անգամ նախկին վարչական մեքենայի ամենագործուն «պտուտակներին», ապաինչո՞ւ է այդ բարիկադների հակառակ կողմում հայտնվում արդեն գործարար աշխարհի ներկայացուցիչը՝ բիզնեսմեն Սամվել Մայրապետյանը: Ինչո՞ւ է դարձյալ ընտրողական արդարադատություն իրականացվում: Ինչո՞ւ մի գործարարի հետ, որի հարկային օրինազանցությունների մասին խոսվում ու գրվում է տարիներ շարունակ, քաղաքական համաձայնություն է կնքվում, իսկ մի ուրիշը, որ նույնիսկ որևէ առնչություն չի ունեցել այս կամ այն քաղաքական ուժի հետ, ոստիկանական հայտնի մեթոդներով կորզված բանավոր հաղորդման հիման վրա նախնական կալանքի է վերցվում այն դեպքում, երբ նա հասարակության համար վտանգ չի ներկայացնում, ի լրումն՝ տառապում է բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդությամբ: Արդյո՞ք սա հստակ ուղերձ չէ ողջ գործարար աշխարհին, որ փասափուսաները հավաքեն ու հեռանան երկրից, քանզի ի՞նչ երաշխիք ունեն, որ մի գեղեցիկ օր էլ իրենց հասցեին բանավոր հաղորդում չի լինի և իրենք էլ, դեռ գործը չքննված, ապացույցները չբերված, չեն հայտնվի բանտում: Եվ չի՞ տանելու սա դեպի տնտեսության հետևողական քայքայում: Վտանգավոր իրավիճակ է մեզանում: Ունենք, մեղմ ասած, անարդյունավետ ու անկայուն կառավարություն, վախեցած ու իշխանությունների կամայականություններին հլու-հնազանդ դատական իշխանություն, քաղաքական հակակշիռների իսպառ բացակայություն և «կախարդական փայտիկ», որ չար կատակի է վերածվում, ինչպես հայտնի հեքիաթում: Անահիտ Հարությունյան Ankakh.com

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում Փյունիկի երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Նելլի Դավթյանը վերանշանակվել է «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը միայն մի պահանջով ու պայմանով կլսի Փաշինյանին (video) «Սիմոնյանը հայտնվել է կեղտոտ հեռուստաընկերության եթերում ու հիվանդագին հայտարարություններ արել» (video) Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am