Ափսոսանք ենք ապրում, որ Պավլիկ Մանուկյանը կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա.Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը ՝Պավլիկ Մանուկյանին

Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հայտարարություն են տարածել Պավլիկ Մանուկյանի հարցազրույցի վերաբերյալ. «Պավլիկ Մանուկյանն իր 19/10/18թ. հարցազրույցում Գարեգին Չուգասզյանին անվանել է դասալիք, պնդել է, որ նա իրավունք չունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ ու կեղծ մեղադրանք է հնչեցրել Սասնա Ծռեր խմբավորման իր որոշ ընկերների վերաբերյալ: 1. Որևէ մեկը, որ չի եղել Սասնա Ծռեր խմբավորման անդամ, այդ թվում՝ Գարեգին Չուգասզյանը և Հիմնադիր խորհրդարանի այլ անդամները, ինչպես նաև մեր բոլոր մյուս հայրենակիցները, Սասնա Ծռերի զինված գործողության համատեքստում չեն կարող լինել դասալիք: Իսկ անձամբ Գարեգին Չուգասզյանը կարևոր ներդրում է ունեցել թե ապստամբության օրերին, թե դրան հաջորդած պայքարի ամբողջ ընթացքում: 2. Գարեգին Չուգասզյանը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ղեկավար մարմնի՝ Քարտուղարության անդամ է, ուստի իրավունք ունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից: 3. Սասնա Ծռեր խմբավորումը և Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը տարբեր կառույցներ են, ուստի դրանց միտումնավոր նույնացումը և այդ կեղծ նույնացման շահարկումը մոլորեցնում է մարդկանց: 4. Խորին ափսոսանք ենք ապրում, որ Պավլիկ Մանուկյանը, որ փառավոր կենսագրություն ունի և Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ անօրինակ հերոսական արարք է կատարել՝ նաև իր որդուն զոհասեղանին դնելով, ինչի շնորհիվ արժանիորեն վայելում է անձամբ մեր, մեր ընկերների և մեր ժողովրդի սերն ու հարգանքը, վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա»: Ժիրայր Սէֆիլյան Վարուժան Ավետիսյան

դիտվել է 225 անգամ
Լրահոս
ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չկան․ Պեսկով Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում Փյունիկի երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Նելլի Դավթյանը վերանշանակվել է «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am