Հաջորդական «նիկոլները» նույնպես շատ հետաքրքիր են, սակայն մենք կանգ կառնենք «վերջին» Նիկոլի վրա

P.S․ Էս կտորները գողացել եմ  <<Իրատեսից>>․ քանի Փիրուզը չկա, կարդացեք ...))) --- Կարելի էր ժամանակ գտնել, ստուգաբանել Նիկոլ Փաշինյանի քաղաքական-հոգեբանական կերտվածը, արձանագրել․ որպես տեսակաբանություն, նա ապրում է մի քանի <<ռեժիմներով>>․ ․․․ --- Հաջորդական <<նիկոլները>> նույնպես շատ հետաքրքիր են, սակայն մենք կանգ կառնենք <<վերջին>> Նիկոլի վրա, որն իր անափ երազանքը՝ ամբողջական իշխանությունը վերցնելու մոտալուտ վայկյաններ է կերտում, ու ահավոր շատ է վախենում <<երբեք>>-ից ու անկանխատեսելի ֆորս-մաժորներից, ուստի ժողովրդից, իր ընդդիմախոսներից թաքցելով վերը նշված՝ Դագոնի կուռքի պատկերը, դարձել է գրեթե սովորական մահկանացու, որն էլ ելել-գնացել-նստել է Արմեն Սարգսյանի առջեւ՝ <<խոնարհաբար>> ՝ երկրի դարդ ու ցավից փիքր անելու։ Եթե անկեղծ՝ մարկեսյան պատկեր էր՝ երկու հակաբեւեռ պարտնյորների, գեոխաղացողների, մշակույթների, մենթալ պլանների։ Մարկեսը շա՜տ կնախանձեր։ Նրանց ահավոր քաղաքավար, արտաքուստ հանդարտ ներյոլինգվիստիկայի խորքում դետոնացիայի այնպիսի փոխարկերպումներ էին ընթանում, որ <<չափիչ>> գործիքի էներգետիկ կանգ կառաջանար․ Արմեն Սարգսյանը գաղափարա-պետականա-աապաքաղաքական դիրքերից վերջինիս <<ցուցանում>> էր, որ բոլոր դեպքերում ինքն է այս պահին խաղի տերերից մեկը՝ ոչ միայն աշխարհի կողմից իր ընդունելության մակարդակով ու հերարխիայում, այեւ՝ իրավաբանորեն․ եւ իր՝ փոքր-ինչ այլ դիրքորոշման դեպքում հնարավոր է՝ հայաստանյան քաղաքակամ քարտեզի ու տախտակի բավականին հետաքրքիր գեներացում, այլակերպում, իսկ ինքն, ահա, դա չի անում, որովհետեւ եւս կողմնակից է, որ Նիկոլը ամբողջական պատասխանատվություն ստանձնի, եւ․․․ կարողանա դուրս գալ այդ պատասխանատվության տակից․․․ եթե կկարողանա։ -- Ու Արմենը , որ տեսել է Իշտոյանին, բարեւել կոսմոնավտ պրինց Չառլզին ու <<դեբիլներ>> չսիրող Լավրովին, որ Պոմպեոյի, Մերկելի, Մակրոնի եւ մնացյալի հետ շփվում է գրեթե հավասարը՝ հավասարին, ակադեմիական հանդատությամբ, մոմերի ու բոլոր խաղերի արժեքների գիտակցմամբ՝ մենթալ-մտային <<մաստեր կլաս էր տալիս>> այդ պահին՝ միտինգներում կոկորդ պատռող, ԱՊՀ գագանաժողովում սեղանի ծայրին նստող, վերելակում Ալիեւի հետ հանդիպող /չմոռանանք, որ BP-ի՝ <<Բրիտիշ պետրոլյումի>> լրջագույն մենեջեր Արմեն Սարգսյանն ինչ մտերմ հարաբերություններ ունի Իլհամ Ալիեւի հետ, եւ որ նրանք շատ հաճախ են միասին կամ ընտանիքներով հանգստանում ամառները․․․ ձգենք պաուզան, նշելու, որ կարծես <<մտերմության>> նման պարտիա է ցանկանում խաղարկել նաեւ Նիկոլը՝ յուր կնոջ՝ խաղաղության ջատագով տիկին Աննայի հետ․ չբացենք փակագծերը/, եւ ուրեմն՝ իր դեմ նստած՝ վարչապետի ժամակավոր պաշտոնակատարին Արմենը փոխանցում էր իր չակրաների իրական էներգետիկան։ -- <<Էներգիա>> ստացողն ԺՊ-ն էլ իր հերթին, գրեթե <<սամաթխի>> վիճակում՝ հանգիստ ունկնդրում էր Արմեն Սարգսյանին, ու ինչպես Տերյանը կասեր՝ <<սիրտը նրան շշնջում էր՝ անիծիր>>, բայց քանի որ միացված էր սիրո եւ հանդուժողականության <<ռեժիմը>>․ Նիկոլ Փաշինյանն իմաստնաբար՝ հանդուժում էր Արմեն Սարգսյանի <<մաստեր-կլասսը>>, գուցեւ մտքում ունենալով ոչ միայն պառլամենտ ցրելու, այլեւ՝ ապագայում <<քանդած-հավաքած>> արդեն՝ ի՝ր պառլամենտով ու ի՝ր ժողովրդով՝ նախագահի այս ինստուտուտնն ու անձը քանդել-հավաքելու սցենարը՝ եւս․․․

դիտվել է 68 անգամ
Լրահոս
ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չկան․ Պեսկով Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում Փյունիկի երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Նելլի Դավթյանը վերանշանակվել է «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից Դատել Վեհափառին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ Օդի ջերմաստիճանը կնվազի Ովքեր են Փաշինյանի երկու օգնականները «Սասու՛ն, հայհոյանքը քո համար օրհնանք է, դե ստացիր օրհնանքդ»․ Վահե Մովսիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am