ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին հինգշաբթի վիճել են և հնարավոր էրոր նրանցից մեկը կարող է հրաժարական տալ, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Վեճը, որի ժամանակ Բոլթոնը և Քելին բղավել են միմյանց վրա, տեղի է ունեցել Սպիտակ տանը՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանների հսկողության պատճառով: Հեռուստաալիքը նշում է, որ միջադեպը «խորը տարաձայնություններ է ի հայտ բերել, որոնք մի քանի շաբաթ գոյություն ունեն Թրամփի առանցքային օգնականների միջև»: Ընդգծվում է, որ սպիտակ տանը վեճերը հազվադեպ երևույթ չեն, սակայն կատարվածը դուրս էր բոլոր սահմաններից:
Վեճի ժամանակ Բոլթոնը խիստ քննադատության է ենթարկել ներքին անվտանգության նախարար Քրիսթյեն Նիլսենին: Ըստ Բոլթոնի՝ նա անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում ապօրինի ներգաղթը կանխելու համար: Քելին, որը նախկինում ղեկավարել է այդ նախարարությունը և Նիլսենի ղեկավարն է եղել, նրան կոշտ պատասխան է տվել: Թրամփն, ի վերջո, աջակցել է Բոլթոնին:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը