Արմեն Գեւորգյանը լավ իմունիտետ ունի

Մեդիամաքսի հարցազրույցը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ - Պարոն Գեւորգյան, հատկապես վերջին շրջանում մամուլում ակտիվացել Ձեր անվան հետ կապվող տարբեր վարկածներն ու շահարկումները: Ի՞նչ կասեք այդ մասին: - Գիտեք, ես վարկածների եւ բամբասանքների հանդեպ շատ երկար տարիների իմունիտետ ունեմ։ Դրանց վերաբերվում եմ որպես փաստ, եւ հնարավորության դեպքում՝ հումորով։ Եթե կասեք, թե կոնկրետ որ մեկին անդրադառնամ՝ սիրով։ - Մասնավորապես, կարծիքներ են հնչում քաղաքական կյանքում ձեր հնարավոր դերակատարության մասին: - Միակ ճշմարտությունն այնն է, որ պետական համակարգից դուրս գալուց հետո ես զբաղեցնում եմ «Արինս գրուպ» ընկերության վարչության նախագահի պաշտոնը եւ իմ ողջ ժամանակը եւ կարողությունները ներդնում եմ իմ նոր աշխատանքի մեջ, որը անչափ հետաքրքիր է եւ հեռանկարային։ Ես մայիսի 8-ին Բաղրամյան 26-ում դիմավորեցի նորընտիր վարչապետին, ինձնից կախված ամեն ինչ արեցի՝ առաջին օրերին աշխատանքի բնականոն շարունակման համար եւ, հաջողություն մաղթելով նոր իշխանություններին, դուրս եկա պետական համակարգից։ Իմ կյանքի այս փուլում ինձ տեսնում եմ բացառապես մասնավոր հատվածում, մեր երկիր ներդրումներ, նոր նախագծեր բերելու գործում, եւ ես այստեղ իմ գիտելիքն ու փորձը կարող եմ մեծ արդյունավետությամբ օգտագործել։ Ես հոգնել եմ պետական ծառայությունից, իսկ քաղաքական պրոցեսներով երբեք, եւ առավել եւս՝ հիմա, հետաքրքրված չեմ։ - Ի՞նչ կասեք նոր կառավարության գործունեության մասին: - Իրականում նոր կառավարությունը քիչ ժամանակ է ունեցել տեսանելի արդյունքներ ցույց տալու համար։ Նրա իրական գործելու ժամանակը գալու է արտահերթ ընտրություններից հետո։ Որպես պետական մտածողության կրող մարդ, որը պետական համակարգում աշխատանքի երկար փորձ ունի, կարող եմ ասել, որ որեւէ կառավարության ձախողումը միայն կառավարության կամ կոնկրետ անձերի ձախողումը չէ, այլ՝ պետության, երկրի ձախողումը, այնպես որ չեմ պատկերացնում մի բանական մարդու, որը շահագրգիռ կլինի կառավարության ձախողման մեջ։ Ես իսկապես կուզեմ, որ կառավարությունը լավ արդյունքներ արձանագրի։ Իհարկե, կան ռիսկեր, կան մտավախություններ, կան պրոցեսներ, որոնք կցանկանայի, որ այլ կերպ ընթանային, բայց կարծում եմ՝ դրանք տեսանելի են նաեւ կառավարությանը եւ ընտրություններից հետո որոշակի շտկումներ, հուսով եմ, կարվեն։ - Իսկ ի՞նչ զարգացումներ կան ձեզ առաջադրված մեղադրանքի հարցում։ - Ես այս թեմայով գիտակցաբար չեմ խոսել եւ այսօր էլ կանեմ նույնը։ Ես հակված եմ խնդրին նայել որպես իրավական պրոցեսի, երբեք չեմ խուսափել, խոչընդոտել քննության ընթացքին: Հուսով եմ, որ խելամիտ ժամկետներում իրավական ճանապարհով այս թեմային վերջակետ կդրվի, քանի որ ես օրենքի եւ իմ խղճի առաջ ինձ բացարձակ հանգիստ եւ վստահ եմ զգում։ Արմեն Գեւորգյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը mediamax.am

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում թուրքական նավերի վրա հшրձակման պատճառով Տարածաշրջանային նոր համաձայնագրերը ազդարարում են նոր դարաշրջանի մասին, որտեղ հարևան երկրները հույսը դնում են իրենց սեփական կարողությունների վրա․ Ղալիբաֆ Վրաստան-Թուրքիա սահմանին Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող ադրբեջանցի է ձերբակալվել Անկարայում Ուկրաինայի դեսպանին ԱԳՆ են կանչել Սև ծովում թուրքական նավերին հարվածելու պատճառով Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չկան․ Պեսկով Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում Փյունիկի երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Նելլի Դավթյանը վերանշանակվել է «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am