Բողոքի ակցիա հայ-վրացական սահմանին

Այսօր մի քանի տասնյակ հայաստանցիներ, ովքեր աջ ղեկով ճապոնական մեքենաներ են ներկրել, փաստի առաջ են կանգնել հայ-վրացական սահմանին. ավելի քան 1500 նոր գնված մեքենաներ չեն կարողանում հասցնել Հայաստան. փոխանցում է «Ազատություն»-ը: Դեռ այս տարվա մարտի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով արգելվել է Հայաստան ներկրել աջ ղեկով մեքենաներ, մինչդեռ այսօր Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ տարեսկզբին բոլոր քննարկումները եղել են ժամանակավոր արգելքի շուրջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը։ «Հետագայում օրենքն ընդունելուց հետո Ազգային ժողովի կողմից ոչ մի տեղ չի հրապարակվում, հանրությունը տեղյակ չի լինում դրա մասին: Մարդիկ մտածելով, որ հոկտեմբերի 1-ից հետո կարող են աջ ռույլով մեքենաներ ներմուծեն Հայաստան, երկու ամիս առաջ սկսում են մեքենաներ առնել», - ասաց ցուցարարներից մեկը՝ նշելով, որ հիմա մոտ 130 մեքենա կանգնած է սահմանում, մոտ 2000-ն էլ՝ Վրաստանում, և մարդիկ չեն կարողանում գրանցել մեքենաները, որպեսզի բերեն Հայաստան: Ցույցի մասնակիցներից մեկն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Թաքուն, մի քանի օրվա, ժամվա մեջ ընդունվել է օրենք, տեղյակ չեն եղել քաղաքացիները, ու մաքսակետի պատին էլ կպցրած է եղել այն բանը, որ կա մինչև հոկտեմբերի 1-ը արգելք, հետո կարան բերեն»։ Հարցին, թե ինչո՞ւ են հենց աջ ղեկով մեքենաներ բերում Հայաստան, բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը պատասխանեց. - «Այս տարբերակն ավելի մատչելի ու հասանելի է բոլորին՝ թե՛ ընդհանուր վիճակով, թե՛ տարեթվով»:

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում թուրքական նավերի վրա հшրձակման պատճառով Տարածաշրջանային նոր համաձայնագրերը ազդարարում են նոր դարաշրջանի մասին, որտեղ հարևան երկրները հույսը դնում են իրենց սեփական կարողությունների վրա․ Ղալիբաֆ Վրաստան-Թուրքիա սահմանին Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող ադրբեջանցի է ձերբակալվել Անկարայում Ուկրաինայի դեսպանին ԱԳՆ են կանչել Սև ծովում թուրքական նավերին հարվածելու պատճառով Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չկան․ Պեսկով Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում Փյունիկի երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Նելլի Դավթյանը վերանշանակվել է «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am