Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Գրիգոր Ոսկերչյանի գործով վճիռը, որը մեղադրվում էր 2008 թվականի մարտին զանգվածային անկարգությունների հրահրման եւ պետական իշխանության ուզուրպացիայի փորձի մեջ։
Նշվում է, որ Ոսկերչյանը կալանավորվել է մարտի 8-ին եւ տարվել է ոստիկանություն, որտեղ հարցաքննվել է ցույցերի ժամանակ բաժանած թռուցիկների շուրջ։ Մարտի 11-ին նրան մեղադրանք է առաջադրվել։ 2009-ին նրան դատապարտել են 2 տարվա ազատազրկման, սակայն Ոսկերչյանը հետագայում ազատ է արձակվել համաներմամբ։
ՄԻԵԴ–ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում։ ՄԻԵԴ–ը նաեւ անընդունելի է համարել նրան կալանքի տակ պահելու համապատասխան եւ բավարար հիմնավորում տրամադրելուց դատարանի կողմից հրաժարվելը։
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Հայաստանին 3000 եվրո վճարել որպես փոխհատուցում։
ՄԻԵԴ-ը հրապարակել է նաեւ Մասիս Այվազյանի գործով վճիռը, որը դատապարտվել էր 2008 թվականի Մարտի 1–ի դեպքերի ժամանակ ոստիկանի վրա հարձակման համար։ ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Հայաստանին 4500 եվրո վճարել նրան որպես փոխհատուցում։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը