«Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր կուսակցություն է ստեղծում». РИА Новости

«Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա պետք է այդ մասին մտածել»- Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է կուսակցություն ստեղծելու և ընդդիմադիր դաշտում գործելու մտադրության մասին: ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ կուսակցությանն անունը սկզբունքային չէ: «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք հարկավոր է ադապտացնել: Հիմա ես ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ նկատում և ենթադրում եմ, որ այն հարկավոր է լրացնել՝ ելնելով երկրի շահերից»,- հավելել է Քոչարյանը: «Որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում չունեմ:  Եթե նման ձգտում լիներ, ես 10 տարի իմ մասնավոր կյանքով չէի ապրի: Իրավիճակն այնպես է զարգանում, որ քեզ ներքաշում է գործընթացի մեջ, որից  չես կարող խուսափել  կենսագրության, խառնվածքի և կյանքի նկատմամբ վերաբերմունքի պատճառով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Խոսելով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել չցանկանալու մասին՝ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում: «Ես անկուսակցական եմ եղել, իսկ դա նշանակում է, որ պետք է կուսակցություն ստեղծեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչը երբևէ եղել է: Նաև ես կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար որո՞նք են առաջնային գործողությունները, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Դու հայացքդ ուղղում ես այն մարդկանց վրա, որոնց ճանաչում ես, շրջապատին, որի հետ շփվել ես, աշխատել ես»,- նշել է Քոչարյանը: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ հարկավոր է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ ու էներգետիկայով լի մարդկանց. «Իհարկե, հարկավոր է նաև ներգրավել ինչ-որ մեկին հին թիմից, ում ճանաչում ես, ով քեզ հետ աշխատել է: Սակայն, ամեն դեպքում, հարկավոր է հենվել նոր սերնդի վրա, իսկ դա անելը հեշտ չէ, դրա համար ժամանակ է հարկավոր»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում թուրքական նավերի վրա հшրձակման պատճառով Տարածաշրջանային նոր համաձայնագրերը ազդարարում են նոր դարաշրջանի մասին, որտեղ հարևան երկրները հույսը դնում են իրենց սեփական կարողությունների վրա․ Ղալիբաֆ Վրաստան-Թուրքիա սահմանին Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող ադրբեջանցի է ձերբակալվել Անկարայում Ուկրաինայի դեսպանին ԱԳՆ են կանչել Սև ծովում թուրքական նավերին հարվածելու պատճառով Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չկան․ Պեսկով Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում Փյունիկի երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Նելլի Դավթյանը վերանշանակվել է «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am