ՖԱՖ-ի երկրպագուն, ճայթրուկը ձեռքին, ներխուժեց խաղադաշտ
Երևանի «Հանրապետական» մազադաշտում ընթանում է Հայաստանի ու Բելառուսի հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը նաև Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի խաղն է: Հանդիպման 73-րդ րոպեին ՖԱՖ-ի երկրպագուն, ճայթրուկը ձեռքին, ներխուժեց խաղադաշտ, որի պատճառով հանդիպումը մի պահ ընդհատվեց: Ոստիկանների գործողություններից հետո երկրպագուն դուրս բերվեց խաղադաշտից: Հանդիպումը շարունակվում է:
