Արմեն Գեւորգյան. Քաղաքական պրոցեսներով հետաքրքրված չեմ

Մեդիամաքսի հարցազրույցը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ - Պարոն Գեւորգյան, հատկապես վերջին շրջանում մամուլում ակտիվացել Ձեր անվան հետ կապվող տարբեր վարկածներն ու շահարկումները: Ի՞նչ կասեք այդ մասին: - Գիտեք, ես վարկածների եւ բամբասանքների հանդեպ շատ երկար տարիների իմունիտետ ունեմ։ Դրանց վերաբերվում եմ որպես փաստ, եւ հնարավորության դեպքում՝ հումորով։ Եթե կասեք, թե կոնկրետ որ մեկին անդրադառնամ՝ սիրով։ - Մասնավորապես, կարծիքներ են հնչում քաղաքական կյանքում ձեր հնարավոր դերակատարության մասին: - Միակ ճշմարտությունն այնն  է, որ պետական համակարգից դուրս գալուց հետո ես զբաղեցնում եմ «Արինս գրուպ» ընկերության վարչության նախագահի պաշտոնը եւ իմ ողջ ժամանակը եւ կարողությունները ներդնում եմ իմ նոր աշխատանքի մեջ, որը անչափ հետաքրքիր է եւ հեռանկարային։ Ես մայիսի 8-ին Բաղրամյան 26-ում դիմավորեցի նորընտիր վարչապետին, ինձնից կախված ամեն ինչ արեցի՝ առաջին օրերին աշխատանքի բնականոն շարունակման համար եւ, հաջողություն մաղթելով նոր իշխանություններին, դուրս եկա պետական համակարգից։  

Իմ կյանքի այս փուլում ինձ տեսնում եմ բացառապես մասնավոր հատվածում, մեր երկիր ներդրումներ, նոր նախագծեր բերելու գործում, եւ ես այստեղ իմ գիտելիքն ու փորձը կարող եմ մեծ արդյունավետությամբ օգտագործել։ Ես հոգնել եմ պետական ծառայությունից, իսկ քաղաքական պրոցեսներով երբեք, եւ առավել եւս՝ հիմա, հետաքրքրված չեմ։ - Ի՞նչ կասեք նոր կառավարության գործունեության մասին: - Իրականում նոր կառավարությունը քիչ ժամանակ է ունեցել տեսանելի արդյունքներ ցույց տալու համար։ Նրա իրական գործելու ժամանակը գալու է արտահերթ ընտրություններից հետո։ Որպես պետական մտածողության կրող մարդ, որը պետական համակարգում աշխատանքի երկար փորձ ունի, կարող եմ ասել, որ որեւէ կառավարության ձախողումը միայն կառավարության կամ կոնկրետ անձերի ձախողումը չէ, այլ՝ պետության, երկրի ձախողումը, այնպես որ չեմ պատկերացնում մի բանական մարդու, որը շահագրգիռ կլինի կառավարության ձախողման մեջ։ Մանրամասն՝mediamax.am-ում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am