Երևանի «Հանրապետական» մազադաշտում ավարտվեց Հայաստանի ու Բելառուսի հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը նաև Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի խաղն էր:
Հավաքականներին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը՝ չնայած նրան, որ երկու թիմերն էլ ունեին հաջողության հասնելու մի քանի հնարավորություն:
Ավելի վաղ հաղորդել ենք, որ խաղի 7-րդ րոպեին փոխարինվել է Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ պաշտոնապես հրաժեշտ տալով մեծ ֆուտբոլին:
Հետաքրքիր է, որ խաղի 73-րդ րոպեին խաղադաշտ է ներխուժել ՖԱՖ-ի երկրպագուներից մեկը՝ ճայթրուկը ձեռքին: Այդ պատճառով խաղը մի պահ ընդհատվել է: Երկրպագուին խաղադաշտից հեռացնելուց հետո խաղը նորից շարունակվել է:
Այսպիսով՝ Հայաստանի ազգային հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ իր առաջին ոչ պաշտոնական խաղն ավարտում է ոչ-ոքի արդյունքով՝ 0:0:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը