«ԱՄՆ դեսպանը հոկտեմբերի 9-ին ելույթ է ունեցել հայ-ամերիկյան առևտրային պալատում և ասել, որ իր երկրի կառավարությունն ու ամերիկյան դեսպանությունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցել են հայկական հասարակության որոշակի խմբերի և կառավարության որոշ ներկայացուցիչների: Միևնույն ժամանակ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է անգամ առանց երկմտելու, անգամ մի տեսակ հպարտությամբ, կարծես այդ ամենն անհրաժեշտ է եղել բարի նպատակի իրագործման համար, որն իբրև թե Հայաստանն առավել արդար և թափանցիկ հասարակություն դարձնելն է:
Այնուամենայնիվ, դեսպանն ինչ-որ պահի հասկացել է, որ խոսում է ավելին, քան պետք է, և իրավիճակը շտկելու համար ասել է, թե Հայաստանում վերջին փոփոխությունները երկրի ներսում տեղի ունեցած իրադարձությունների պատճառ են: Նա նաև խոսել է հայ ժողովրդի անկոտրում կամքի մասին, բայց դա իրավիճակը չի շտկել, ասվածն արդեն ասված է»,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարություններին:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը