Հետաքրքիր է՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարե՞լ է արդյոք, որ Արցախի անջատման ճանաչումն անխուսափելի է

ԱՐԴՅՈ՞Ք ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍԸ ԱՄՆ-ի արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, անդրադառնալով Արցախի հարցին, նշել է․ «գրավյալ որոշ տարածքների վերադարձն անխուսափելի է»։ Այս արտահայտությունը ոմանց տարակուսանքը, այլոց զայրույթն առաջացրեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեսպանի խոսքերը համարեց «հեռացող դեսպանի հեռացող մեսիջ( ուղերձ)»։ Կարծում եմ դեսպանի խոսքերի ամենաուշագրավ դիտարկումը Արցախի մարդու իրավունքների, նույնպես, արդեն նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանինն է․ «Հետաքրքիր է՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարե՞լ է արդյոք, որ Արցախի անջատման ճանաչումն անխուսափելի է»։ Ես կուզենայի հենց այս համատեքստում անդրադառնալ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքերին։ Այսպես, իսկ հայտնի է՞, արդյոք որևէ ադրբեջանցի քաղաքական, հասարակական, խաղաղասեր գործիչ, քաղաքացի որ համաձայն լինի Արցախի անկախությանը։Համենայն դեպս, ինձ հայտնի չի։ Կարող են ինձ հակադարձել․ «չէ՞ որ Ադրբեջանում բռնապետություն է, այնտեղ ճնշված է խոսքի, կարծիքի, արտահայտվելու ազատությունը և այլն»։ Այո, բայց Եվրոպայում կան բազմաթիվ ադրբեջանցի ազատամիտ,վտարանդի այլախոհներ, որոնք անխնա քննադատում են Ալիևի ռեժիմը, բայց նրանցից ոչ-ոք չի ընդունում Արցախի անկախության գաղափարը նույնպես։ ․․Իսկ Հայաստանու՞մ։ 2008թ․ պաշտոնական տվյալներով 351.222 Հայաստանի քաղաքացի քվեարկել Էր Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, պատրաստ լինելով, հանուն «քիրվայության» Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտնեց, որ պատրաստ էր 7 շրջանները հանձնելու։Իսկ տարբեր «խաղարարական» պլատֆորմներում միշտ գտնվում են հայ «խաղարարներ» պատրաստ աջակցելու Արցախի Ադրբեջանի կազմ վերդառնալուն։ Այնպես որ պետությունները,միջազգային կառույցներն իրենց հայտարարություններում հենվում են նաև տվյալ երկրի հանրային տրամադրությունների վրա, նաև իսկապես խաղաղություն ցանկացողները նույնպես հենվում են զիջումների պատրաստ կողմի վրա։ Ավետքի Իշխանյանի ֆեյսբուքյան էջից  

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում թուրքական նավերի վրա հшրձակման պատճառով Տարածաշրջանային նոր համաձայնագրերը ազդարարում են նոր դարաշրջանի մասին, որտեղ հարևան երկրները հույսը դնում են իրենց սեփական կարողությունների վրա․ Ղալիբաֆ Վրաստան-Թուրքիա սահմանին Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող ադրբեջանցի է ձերբակալվել Անկարայում Ուկրաինայի դեսպանին ԱԳՆ են կանչել Սև ծովում թուրքական նավերին հարվածելու պատճառով Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չկան․ Պեսկով Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում Փյունիկի երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Նելլի Դավթյանը վերանշանակվել է «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am