ՀՀԿ-ն քաղաքացիների թիկունքում դավեր է նյութել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գործած քայլերի հետևանքները դեռ դառնորեն զգացնել են տալիս նրա հեռանալուց անգամ 5 ամիս անց: Հոկտեմբերի 4-ից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկրված աջ ղեկով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին: Հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք որոշում կայացվեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելել: Երբ աղմուկ բարձրացավ, օրենքում որոշակի փոփոխություններ արվեցին՝ սահմանելով, որ 2018-ի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չէր արգելվում երկրի ներսում: ՀՀ ազգային ժողովի մարտի 1-ի նիստում 61 կողմ ձայնով ընդունվեց «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» հարցը: Թվում էր, թե խնդիրը կարգավորված է, բայց պարզվում է՝ ՀՀԿ-ն` իր ոճին հավատարիմ, քաղաքացիների թիկունքում դավեր է նյութել, և օրենքի նախագծի` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու ժամանակ փոփոխություն է կատարվել և հանվել է նախագծից «ժամանակավոր» բառը: Օրենքը մարտի 16-ին ստորագրվել է ՀՀ այլևս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որի համաձայն` ապրիլի 1-ից ընդհանրապես արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնումը ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն. Կառավարությունը, օրենսդիր մարմինը գործել են հասարակության թիկունքում՝ մարդկանց չտեղեկացնելով կատարված այդքան կարևոր փոփոխության մասին: Ինչ խոսք, դա ՀՀԿ-ին հատուկ ձեռագիր է: Բայց այս իրավիճակում տարակուսելի է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պահվածքը, որը կոորդինացնում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: 1 ամիս 13 օր է` ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները «գերի են մնացել» սահմանին, որոշ վարորդներ մինչև 800 ԱՄՆ դոլար արդեն տուգանք են մուծել այնտեղ կայանելու համար, բայց ՀՀ կառավարությունը խնդրին լուծում չի տալիս: Սա էլ անպատասխանատվության այլ դրսևորում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Արցախցի հազարավոր ընտանիքներ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. Արցախի պետնախարար Իրավիճակը` ՀՀ ճանապարհներին Լևոն Ազիզյանի հետաքրքիր դիտարկումները․ ինչպե՞ս կփոխվեին կլիման և եղանակը Երկրի վրա Ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Այս իշխանությունը վերջին տարիներին հայ ժողովրդին ավելի շատ վնաս է հասցրել, քան օգնել․ Առաքելյան ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահին․ մանրամասներ Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը ԱՄՆ տնտեսական հարցերով փոխնախարարը կժամանի Հայաստան Սարոյան Արման, քա՞նի անգամ ես Պատարագ մատուցել և Աստծո առաջ վկայել մեր ուղղափառ լինելը, այս հարցով էլ դիմիր դատարան. Ֆարմանյան Փետրվարի 8-ին Թբիլիսիում կանցկացվի հանրահավաք՝ հաջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հունվարի 24-30-ը Ֆրանսիան կոչ է անում Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին զսպվածություն ցուցաբերել՝ տարածաշրջանում անկայունացումից խուսափելու համար Ինչո՞ւ հայ-ամերիկյան կանոնադրությունը չի դրվում վավերացման, ինչպես սահմանազատման հանձնաժողովինն արվեց. Հակոբ Բադալյան «Ուղղափառ» եզրույթը չի խաթարում Հայ Եկեղեցու դավանական ինքնությունը. Տեր Մաղաքիա ՄԱԳԱՏԷ-ն նախազգուշացրել է միջուկային անվտանգության ռիսկերի մասին՝ Ուկրաինայի էներգահամակարգում խնդիրների պատճառով Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին Չեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը TRIPP-ը «ինքնիշխան» նիկոլական Հայաստանի թշվառության ևս մեկ ապացույցն է․ Աշոտյան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոխարեն Եվրամիությունն այժմ պետք է կենտրոնանա իր վրա Ռուսաստանը փոխել է հռետորաբանությունը. Զելենսկի Ռուսաստանում ձերբակալել են բարձրաստիճան սպայի վրա կրակողին ՆԳՆ-ն ավելի քան 100 մլն դրամի պայմանագրեր է կնքել Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am