Ծագումով հայեր. Օսվալդո Ռիոս
Որոշ աղբյուրների համաձայն` Օսվալդո Ռիոսը ծագումով հայ է: Վերջերս իր տված հարցազրույցներց մեկում դերասանը խոստովանել է, որ իր մայրական տատիկը հայուհի էր` Արեւելյան Թուրքիայի Զեյթուն քաղաքից: Պուերտոռիկացի դերասան, երաժիշտ և մոդել Օսվալդո Ռիոսը ծնվել է 1960 թ. հոկտեմբերի 25-ին, Կարոլինայում: Կարիերան սկսել է որպես կիթառահար և երգիչ։ Հանդես է եկել Պուերտո-Ռիկոյի տարբեր երաժշտական խմբերում։ Ունի հոգեբանական կրթություն։ 1990 թվականից նկարահանվում է լատինաամերիկյան հեռուստատեսային սերիալներում` «Կասանդրա», «Երեք ճակատագիր», «Բլանկոյի այրին», «Գրկիր ինձ ամուր» և այլն: Մագաղաթ.am
