Լիզա Ճաղարյան. Էսպիսի կատակներ մի՛ արեք, պարոն վարչապետ

ՀՀ վարչապետն անհաջող կատակ է անում։ Տեսավ՝ Վալերի Օսիպյանին «կուլ տվեցինք», բերեց ու... «բոլոր ժամանակների» ոստիկանության փոխնախարար Հունան Պողոսյանին մարզպետ նշանակեց։ Եվ՝ փորձեց հիմնավորել, թե ինչու։ Չհամոզեց, ցավոք։ Խելքը գլխին հավատացյալ չեմ, որ ասեմ՝ Աստված բարին կատարի, ու այդքանով բավարարվեմ։ «Քաղաքական ռասիզմ» տերմինի բացատրությունն էլ հասկանալի չէր ինձ։ Առնվազն՝ Հունան Պողոսյանի մասով։ Ես սովորական, շատ սովորական քաղաքացի եմ եւ «իզմ»-երի նկատմամբ էլ առանձնապես թուլություն չունեմ։ Ես ողջունել եմ հեղափոխությունը՝ անկախ իմ «հեղհեղուկ» վերաբերմունքից այդ հեղափոխության առաջնորդի նկատմամբ։ Ողջունել եմ, որովհետեւ ՀՀԿ-ական հանցախմբի նկատմամբ վերաբերմունքս է վառ արտահայտված բացասական եւ հույժ որոշակի, եւ այդ վերաբերմունքս տարիներ շարունակ սա է եղել՝ ամեն գնով պետք է ազատվել Հայաստանը կործանող իշխող ավազակախմբից։ Եվ հենց սա է պատճառը, որ ես աներեր, առանց աջուձախ տատանվելու՝ ուղղակիորեն տենչում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հաղթած դուրս գա այս պայքարում, եւ եթե վաղն էլ հանկարծ որոշի, օրինակ, Գասպարյան Վովային Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան դարձնել, որքան էլ որ, լոռեցու ասած՝ այսահարվեմ, էլի՛ շարունակելու եմ ձգտել հեղափոխության վերջնական հաղթանակին։ Եվ վստահ եմ, որ հաղթանակը լինելու է, որովհետեւ ո՛չ միայն Նիկոլ Փաշինյանին անքննելի համարողներն են բազմահազար, այլեւ բազմահազար են ինձ նման մտածող մարդիկ, եւ այս երկու թեւը միասին անհաղթելի են, եւ այս երկու թեւն էլ նույն չափով ձգտում են այդ հաղթանակին։ Եվ եթե կուզեք իմանալ՝ ինձ նման մտածողների թեւն առավե՛լ գիտակցված եւ նվիրումով է պայքարում եւ ոչինչ չի ակնկալում նոր իշխանությունից՝ բացի արդար Հայաստանից։ Ավելին, որքան հեղափոխության առաջնորդի ֆանատները, նույնքա՛ն էլ այս թեւն իրավունք ունի տարակուսելու, թե «ժողովուրդն է որոշողը» միտքը հաճախ կրկնող հարգարժան վարչապետն ինչու՞ կադրային քաղաքականություն վարելիս չի հարգում այդ նույն ժողովրդի զգացմունքները։ «Սեր եւ համերաշխություն» ասվածը հաճելի բան է, դրան ձգտելը՝ նույնպես։ Հասնելն է անհնարին։ Ինչքան ուզում եք ասեք, միեւնույն է՝ ես եւ ինձ նման բյուրավորները չեն կարող սիրել թալանչիներին ու մարդասպաններին, հասարակությանը տարիներ շարունակ նվաստացնողներին, մանավանդ որ տեսնում ենք՝ ո՛չ թալանչիները, ո՛չ մարդասպանները, ոչ էլ դրանց հացկատակները զղջման, ամոթի գեթ մեկ թույլ, աղոտ նշան ցույց չեն տալիս։ Հակառակը՝ շարունակում են լկտիաբար հոխորտալ ու հոխորտալ, զուգահեռաբար՝ նոր տերեր են փնտրում ամենաստոր ու եղկելի միջոցներով, որ նրանց օգնությամբ նորից վերադառնան ու շարունակեն իրենց սեւ գործը՝ ավելի մաղձոտած, ավելի չարացած եւ կերի պակասից հերսոտած։ Ներում են զղջացողին։ ՀՀԿ-ական ավազակախմբից գեթ մեկի ցույց տվեք, որը զղջացել ու ներողամտություն է հայցել Հայաստանի քաղաքացիներից՝ նրանց պատճառած չարագործությունների համար։ Չեք գտնի, իզուր մի փնտրեք։ Հունան Պողոսյանն էլ դրանց հետ միասին՝ ձեզ «նվեր»։ Ժողովուրդն անկասկած կհաղթի։ ՀՀԿ-ն անտարակույս կհայտնվի պատմության աղբանոցում։ Իշխանության կգա ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եվ երբ Հայաստանի քաղաքացիները կհամոզվեն, որ նախկինների վերադարձն այլեւս անհնար է, ու լիաթոք շունչ կքաշեն, ահա այդ ժամանակ էլ կասեն՝ էսպիսի կատակներ մի արա, պարոն վարչապետ, մենք հումորի զգացում ունեցող ժողովուրդ ենք, բայց անհաջող հումորը սրամիտից զանազանում ենք։ Գրել է Լիզա Ճաղարյանը  

դիտվել է 605 անգամ
Լրահոս
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում թուրքական նավերի վրա հшրձակման պատճառով Տարածաշրջանային նոր համաձայնագրերը ազդարարում են նոր դարաշրջանի մասին, որտեղ հարևան երկրները հույսը դնում են իրենց սեփական կարողությունների վրա․ Ղալիբաֆ Վրաստան-Թուրքիա սահմանին Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող ադրբեջանցի է ձերբակալվել Անկարայում Ուկրաինայի դեսպանին ԱԳՆ են կանչել Սև ծովում թուրքական նավերին հարվածելու պատճառով Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չկան․ Պեսկով Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում Փյունիկի երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Նելլի Դավթյանը վերանշանակվել է «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան Լոռու մարզում 2-ամյա տղան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am