Այսօր կառավարության նիստում նշանակվեց երեք մարզպետ: Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը` Սյունիքի մարզպետ, Համբարձում Մաթևոսյանը` Արմավիրի մարզպետ:
Փաշինյանի խոսքով՝ իր այս որոշումը կարող է տարօրինակ թվալ, քանի որ Պողոսյանը նախկին իշխանության տարիների ծառայող է, սակայն խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ամենակարևոր խնդիրը լինելու է ավարտված համարել թավշյա հեղափոխությունը և ժողովրդի ներուժը ներգրավել Հայաստանի հետագա զարգացման գործում: «Որևէ մեկն իր կյանքն ավարտված թող չհամարի ՀՀ-ում: Ոստի ՀՀ-ում չպետք է թույլ տանք, որ զարգանա մի այնպիսի երևույթ, որը կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ հետապնդվում են այն պատճառով, որ նրանք գործունեություն են ծավալել նախկին իշխանությունների հետ»,- ասաց նա:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը