Շնորհակալություն քեզ, Ռոմա
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեկնարկել է հավաքականի լեգենդար դարպասապահ, նախկին ավագ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտին նվիրված Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Խաղակեսի ավարտին լեգենդը հրավիրվեց դաշտ: Ռուբեն Հայրապետյանը լեգենդին նվիրեց Տոյոտա մեքենա և դարպասապահի յուղաներկ կտավը: Երևանի քաղաքապետ Տարեն Մարգարյանը պարգևատրեց քաղաքապետի ոսկե մեդալով: Այժմ հոտնկայս Բերեզովսկուն ծափահարող մարզդաշտում ցուցադրվեց փոքրիկ տեսաֆիլմ: Բերեզովսկին պտույտ կատարեց մարզադաշտում` շնորհակալություն հայտնելով երկրպագուներին: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ՌՈՄԱ:
