Լրացավ Ավետիսյանների սպանության առաջին տարելիցը. լուսանկարներ
Այսօր` հունվարի 12-ն է, Ավետիսյանների ընտանիքի սպանդի առաջին տարելիցը: Հիշատակի այս օրվա առիթով Գյումրիում առավոտյան տեղի ունեցավ ինքնաբուխ հավաք` մասնակցությամբ Ավետիսյան ընտանիքի հարազատների:Հավքը սկսվեց Ավետիսյանների տան դիմաց ապա արդեն կեսօրից հետո ժամը 13-ին տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ Շիրակ գերեզմանատանը: Հիշատակի արարողություններին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

