Հինգ ցմահ ազատազրկվածների բաց նամակը Ն. Փաշինյանին և Ա. Զեյնալյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին և Արդարադատության նախարար պարոն Ա. Զեյնալյանին ՎԵՐԱՑՆԵԼ ՀԻՆ ՌԵԺԻՄԻ` ՈՉ ՄԻ ՑՄԱՀԱԿԱՆԻ ԱԶԱՏ ՉԱՐՁԱԿԵԼՈՒ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԴՈԿՏՐԻՆԸ Հայաստանում գոյույթուն ունի «ցմահականների խնդիր»։ Այդ խնդիրն ունի բազմաթիվ բաղադրիչներ, ինչպիսիք են օրինակ՝ ա) 22 տարեկանից ցածր քաղաքացիներին նման ծանր պատժի չարժանացնելու եվրոպական պահանջը, բ) նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թվականի օրինախախտ «ներման» հրամանագիրը, գ)  բազում օրենսդրական, միջազգային հռչակագրերի և սահմանադրական փոփոխությունների հետ ցմահականների վերաբերյալ կայացված որոշումները չվերանայելու օրինախախտ համառությունը, ե) ցմահականների գործի նյութերի ոչնչացման հարցը։ Այլ բաղադրիչներ նույնպես գոյություն ունեն, սակայն մենք ցանկանում ենք կենտրոնանալ ցմահականների վաղաժամկետ պայմանական ազատման բացառման խնդրի վրա։ Վերոնշյալ բոլոր խնդիրների միասնական հետևանքն այն է, որ ցմահականների քանակի առումով ամբողջ Եվրոպայում Հայաստանի Հանրապետությունը բնակչության քանակի համեմատ ամենաբարձր ցուցանիշն ունի։ Ստորագրյալներս մաս ենք կազմում վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ենթակա ցմահ ազատազրկյալների։ Վաղաժամկետ պայմանական ազատ արձակման համակարգն ունի մի առանձնահատկություն. եթե սույն համակարգը սուբյեկտիվ ու ոչ համաչափ է գործում բոլոր դատապարտյալների համար, ապա ցմահ ազատազրկյալների դեպքում այն պարզապես չի գործում։<<Ցմահ ազատազրկում>> պատժատեսակը, ըստ էության, վերածվել է «մահապատիժ ազատազրկման միջոցով» պատժատեսակի և մինչ օրս արդեն իսկ բանտում իրենց մահկանացուն են կնքել 26 ցմահականներ։ Համաձայն քրեական օրենսգրքի 76րդ հոդվածի 1.1 և 1.2 կետերի գոյություն ունեն 17 ցուցանիշեր, որոնց հիման վրա դատարանը պետք է որոշում կայացնի դատապարտյալի ազատ արձակման կամ պայմանական ազատությունը մերժելու վերաբերյալ։ Սակայն, իրականում հաշվի է առնվում բացառապես դրանցից երկուսը՝ տույժի առկայությունն ու խրախուսանքի բացակայությունը։Ոչ ցմահականների պարագայում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար այս երկու պատճառաբանությունները արգելք չեն հանդիսանում և ոչ ցմահականները առնվազն որոշ պարագաներում կարողանում են օգտվել վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից։ Եթե ոչ ցմահական դատապարտյալները կարող են սպասել պատժի ամբողջական ժամկետի ավարտին, ապա ցմահ ազատազրկյալն ազատության վերադառնալու այլ տարբերակից օգտվելու հնարավորություն չունի։ Եթե վաղաժամկետ պայմանական ազատ արձակման մեխանիզմը չի գործում, ուրեմն նրա նկատմամբ գործում է մեկ այլ պատիժ, որը ծանոթ է «ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական ազատման հնարավորություն» անունով։ Նման պատժատեսակ ՀՀ-ում գոյություն չունի։ Ցմահականները հայտնվում են «անկախ» հանձնաժողովի առաջ, որտեղ նրանց 20 ու ավելի տարիների պահվածքի վերաբերյալ քննարկումը տևում է 2-ից 5 րոպե։ Այն ցմահականները, ովքեր դատարանում կես ժամ տևող նիստում բողոքարկում են այդ որոշումը, նույնպես մերժման են արժանանում: Ամեն ինչ ձևական է։ Մենք արդեն չենք կարող չեզրակացնել, որ ցմահականներից ոչ մեկին ազատ չարձակելու անմարդկային  “դոկտրինը” անցած ռեժիմի հիմքերից մեկն էր հանդիսանում ։ Այդ «դոկտրինը” ուժի մեջ է մինչև հիմա։ Այն տեսել ենք ամրապնդված` նախագահական ապարատի, գլխավոր դատախազի և գերագույն դատարանի նախագահի համատեղ ջանքերով։ ՀՀ Արդարադատության նախարարությունն ու Մարդու Իրավունքների պաշտպանը լուռ մեղսակիցներն են եղել այս իրավիճակի։ Իսկ ՔԿ համակարգը, ցմահականների նկատմամբ մերժման որոշումներ կայացնելը հեշտացնելու համար շարունակ ուռճացրել է տույժերը և բացառել խրախուսանքները։ Մի խոսքով, վաղաժամկետ պայմանական ազատման համակարգը բացառապես քաղաքական պատճառներով է, որ չի գործել ցմահականների պարագայում։ Ցմահականների խնդիրը քաղաքական խնդիր է։ Այդպես է, քանի որ ցմահականի ազատումը օրենքի սահմաններում լուծվող խնդիր չէ առայժմ։ Այդպես է, քանի որ ՀՀ-ում իրավունքի ինստիտուտներ հանդիսացող դատախազը, վճռաբեկ դատարանի նախագահը, և այլն միասնաբար ամրապնդում են նման բանի բացառումը։ Այս երևույթը պարզապես նախորդների ձևավորած համակարգային անօրենության և կամայականության հերթական օրինակն է։ Խնդրում ենք Ձե՛զ՝ պարոն վարչապետ և Ձե՛զ՝ պարոն նախարար, որ *կասեցնեք ցմահականների վերաբերյալ նախորդների կողմից հաստատված վերոնշյալ ներքին «կարգը», *դատապարտյալի վարքագծի արդար գնահատման և դատական գործընթացի արդար կատարման համար միջոցներ ձեռնարկեք, *չարամիտ խախտումներից բացի, (հեռախոսի հետ կապված) մյուս տույժերը հիմք չհամարվեն քննարկումներին, *հստակորեն խրախուսվեն ինքնազարգացման, կրթական, կերպարվեստի աշխատանքային և կամային դրական բոլոր դրսևորումները, *վերոնշյալների հիմամբ և անկախ նրանից, թե նրանց նկատմամբ հանձնաժողովի կամ դատարանի որոշում գոյություն ունի թե ոչ, սկզբից ու արդարորեն վերանայվեն անխտիր բոլոր 20 տարվա ազատազրկումը բոլորած ցմահականների վաղաժամկետ պայմանական ազատման գործերը (այսինքն՝ վերացվեն հաջորդ առիթի հետաձգումներն ու 1.5 կամ 3 տարվա սպասման ժամանակահատվածները)։ Հարգանքով՝ Արծրունի Արսեն (25տ) Գրիգորյան Ստեփան (23տ) Մանուկյան Աշոտ (23տ) Մկրտչյան Արթուր (23տ) Մնջոյան Արմենակ (25տ)

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Փաշինյանը Ալիևի մարդն է Հայաստանում․ ադրբեջանագետ ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը կարող է Մոսկվա այցելել «Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Մարտի 27-ին այս հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Սա միակ չափանիշն է, որը կարող ենք ընդունել․ Կոբախիձե Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան Ունենք պարզեցված հարկի ծրագիր․ փոքր-միջին բիզնեսը հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնի․ Քոչարյան Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին Պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆ Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան Գերմանիայի կանցլերն ասում է՝ Իրանի պшտերազմը մեր պшտերազմը չէ, Ուկրաինան էլ մեր պшտերազմը չէ, բայց մենք օգնում ենք. Թրամփ Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Ամեն մարդ, որ գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին․ Փաշինյանն Արցախը կործանել է, եթե ընտրվի՝ Հայաստանով է զբաղվելու․ Բենիամին Մաթևոսյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր․ նա խաղում է իր էլեկտորատի չիմացության վրա․ Հակոբ Բադալյան Նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից․ Վարդան Ոսկանյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը». Լիլիթ Գալստյան Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի․ Դավթյան Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ վերջնական հարվածի. Axios Կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ ՀԱՊԿ ԽՎ Թրամփը կոչ է արել Իրանին՝ լրջանալ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Շևյակովկա գյուղի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am