Գեւորգ Սաֆարյանի կալանքը երկարացվեց
Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարացվել է 45 օրով: Այսօր՝ մարտի 25-ին, նման որոշում է կայացրել Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով քննչական մարմնի միջնորդությունը, այս մասին լրագրողներին ասաց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
