Սա, անշուշտ, ամենաանցանկալի սցենարն է

Կտորներ մը վաղվա <<Իրատեսից>>․․․ --- ․․․․․ամենահավանական սցենար․ այսօր Փաշինյանն, իր խոստմանը համաձայն, հրաժական է տալիս, պառլամենտը նոր վարչապետ չի առաջադրում՝ մեկ շաբաթ, ապա՝ եւս մեկ շաբաթ, ու Փաշինյանը բարով-խերով՝ գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու կրկին բազմում է իր երազանքի աթոռին։ Հնարավո՞ր է։ Հրաժարականի մասով, կարծես իշխանական կուլիսներում լուրջ քննարկում կա, որովհետեւ առկա է օրենքի եւ սահմադրության հետ անհապատասխանության խնդիր․ գիտենք, որ առաջին փուլից երկրորդ փուլ անցումը հնարավոր է ապահովել միայն վարչապետի նոր թեկնածուի առաջադրման եւ չընտրվելու նորմի առկայության պայմաններում։ Ինչ խոսք, որեւէ օրենք ցայս առանձնապես չհարգած, փողոցում՝<<ագոռայի>>> միջոցով հարցեր լուծող, իրեն ու ժողովրդին սահմադրությունից վեր դրած Փաշինյանն այս մի <<վետտոն>> եւս կարող է <<հաղթահարել>> եւ գնալ խորհրդարանական արտահեթ ընտրությունների։ Ի դեպ․ այս առնչությամբ նրա ընդդիմադիրը ոչ թե ներքին քաղաքական ուժերը եւ <<չար, թունավոր, կոռումպացված>>> ՀՀԿ—ն ու ՀՅԴ-ն են, այլ՝ <<թշնամի>> միջազգային հանրությունը, որը հաստատապես չի կարող ողջունել՝ օրենքների անտեսմամբ ընտրությւունների նման շուտափույթ կազմակերպումն ու անցկացումը, ու եթե հիմա աչքերը փակի՝ մեկ պատճառով․․․ ձգենք պաուզան արձանագրելու, որ այդ մեկ պատճառը՝ կա, եղել է եւ լինելու է՝ Ղա-րա-բաղ-յան հիմնախնդիրը։ Անգամ ոզնուն տեսանալի է, թե ինչ ինտեսիվությամբ են զարգանում Ղարաբաղի շուրջ գործընթացները՝ Ալիեւ-Փաշինյան <<վերելակային բանակցությւոններում>>, Արմեն Սարգսյանի՝ Նյու Յորք-Փարիզ-Լավորվ-Կարասին-Ղարաբաղ հանդիպումներում, եւ վերջապես՝ ամերիկյան անվտանգության քաղաքականության <մետր>> Ջոն Բոլթոնի՝ սպասվող հայաստանյան այցի <<հատակում>>․․․ --- բ/․Միջանկյալ սցենար․ Փաշինյանը հրաժարական չի տաիս․․․․․․․ --- գ/․Վատատեսական սցենար․ թե այսօր, թե հետագա հրաժարականի դեպքում պառլամենտը իր վարչապետի թեկնածուն է առաջադրում ու․․․ ընտրում։ Հասկանալի է՝ սա քիչ հավանական է։ Սակայն քաղաքականության մեջ երբեք չեն ասում՝ երբեք․ երբ Նիկոլը երեք հոգով սկսեց քայլել, ոչ ոք չէր մտածում, որ մեկ ամիս հետո նա ժողովրդով վարչապետ կկարգի իրեն։ Ի՞նչ կլինի այս ժամանակ։ Լարվածություն։ Շատ արագ կփոփոխվեն ԱԱԾ, ոստիկանության ղեկավարները, որոնք անմիջապես միջոցներ կձեռնարկեն՝ ջրցան, մնացած հայտնի տեխնոլոգիաներ․ ժողովուրդն անկասկած կցրվի։ Կմնան հազար, մի քիչ գուցե շատ <<պատրիոտներ>>, նրանց հարցը եւս կլուծի․ կան ձեւեր։ Ու կրկին կառաջնանան խնդիրներ՝ միջազգային հանության հետ, իսկ որ ամենակարեւորն է՝ երկրի ներսում։ Ղարաբաղյան հարցն էլ՝ վրադիր։ Սա, անշուշտ, ամենաանցանկալի սցենարն է․․․

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am