Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանի սպասված քայլը
Եթե ճիշտ են Bloomberg գործակալությանը Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի հատվածների պնդումները, Քոչարյանի գրասենյակը «ոչ բարեխիղճ» ներկայացման մասին լուր տարածեց՝ խոստանալով այս հարցազրույցը շուտով շրջանառության մեջ դնել, ապա նախկին նախագահը վերջապես ճիշտ քայլ է անում՝ հայտարարելով, որ ա. չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բ. վարչապետ չի ուզում դառնալ...
Նրա միջամտությունն այնքան ծայրահեղ բևեռային դարձրեց հայաստանյան քաղաքական դաշտը, որ Փաշինյանի գործունեության ցանկացած քննադատություն գնահատվում էր իբրև սև հակահեղափոխության ուրվական՝ քոչարյանականության դրսևորում: Շատերը գերադասում էին լռել, որպեսզի հանկարծ չնպաստեն Քոչարյանի առասպելական վերադարձին կամ հանրային գիտակցության մեջ չընկալվեն որպես նախկին վարչակարգի ռեստավրացիայի կողմնակից: Գուցե այժմ վերականգնվի քաղաքական ողջ ներկապնակը՝ ոչ արդիական դարձնելով սևերի և սպիտակների անպտուղ հակադրումը: Իսկ նախընտրական քարոզարշավն ընթանա հանուն գաղափարների և դրանց իրականացման ուղիների և ոչ թե ընդդեմ հայտնի անձերի»:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը