Մոսկվայի ու Վաշինգտոնի ոգևորությունն ու Փաշինյան-Ալիև մի քանի րոպեանոց հանդիպումից

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է նկատվում, երեկ այս մասին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենթը: «Ադրբեջանում բոլորը շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Այդ երկիր այցի ընթացքում մենք ընդգծել ենք, որ վերջին շրջանում հակամարտության լուծման գործում ձեռք է բերվել առաջընթաց, այդ թվում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ինչպես նաև Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,- ասել է նա: Ջորջ Կենթը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը լուրջ է վերաբերում հակամարտության գործում իր պարտավորություններին: «Այս ամիս՝ երկու շաբաթից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելել տարածաշրջան: Ցանկանում եմ նշել, որ զորքերի շփման գծում լարվածության մակարդակը նվազել է: Կոչ ենք անում կողմերին շարունակել նույն ոգով»,- ասել է նա: Իսկ ահա ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևն էլ հայտարարել է, որ Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կարճատև հանդիպումը նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ «Ես ինքս եմ ականատես եղել, թե որքան շատ էին այդ պատվիրակությունների ղեկավարները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մոտենում իրար և քննարկում Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ հարցեր,- ասել է նա՝ հավելելով. «Այժմ լարվածությունը հակամարտության գոտում մի փոքր նվազել է»։ Նա նաև նշել է, որ երկու կողմերի համապատասխան կառույցներին համապատասխան ցուցումներ են տրվել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ «Մենք հույս ունենք, որ երկու պետությունների ղեկավարների այս առաջին շփումը կշարունակվի և դրական արդյունքներ կտա այդ հակամարտության կարգավորման գործում»,- ասել է նա։ Այպիսով, ի՞նչ առաջընթաց է նկատվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Արդյոք Դուշանբեում Փաշինյան-Ալիև մի քանի րոպեանոց հանդիպումը առաջընթացի հիմք է: Գուցե անձնական շփման տեսանկյունից, դա կարելի է առաջընթաց համարել, բայց «առաջընթաց» բառը ենթադրում է բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժի մասին, որը գոյություն չունի: Նախ՝ Փաշինյանն ու Ալիևը դեռ չեն բանակցել, առայժմ բանակցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ու բավական երկար, սրան իհարկե, արդեն արժե ուշադրություն դարձնել: «Առաջընթացը» կարելի է համարել այն, երբ Փաշինյան-Ալիև բանակցություններում ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում պարզվի, որ կողմերը՝ երկուսն էլ, ինչ-որ զիջման են գնացել: Կա՞ն նման նախադրյալներ՝ չկան: Ավելին, կողմերը մնում են իրենց դիրքորոշմանը: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դրել և չի դնում: France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- ասել է ՀՀ վարչապետը: Փաշինյանն անդրադարձել է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իլհամ Ալիևի հետ խոսել են ոչ թե հակամարտության կարգավորման տարբերակների, այլ խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման մասին: «Անհնար է խոսել հակամարտության կարգավորման մասին, եթե չկա խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտ: Մենք պայմանավորվել ենք մի քանի կետերի շուրջ, որպեսզի նվազեցնենք լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ այն հանգամանքը, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, բացահայտում է այդ երկրի իրական նպատակը, իսկ նպատակն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց այնտեղ ապրող մարդկանց: «Նրանց նպատակը տարածքը մաքրելն է այնտեղ ապրող մարդկանցից»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: Իսկ այսօր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ իր ելույթում Փաշինյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հոկտեմբերի վերջին, երեկ հայտնեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը։ Միջնորդների այցից հետո կարելի կլինի որոշակի պատկերացում պարզել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վերաբերյալ: Հաշվի առնելով հանգամանքը, որ հաջորդ շաբաթ Փաշինյանը հրաժարական է տալու, և դեկտեմբերին ընտրություններ կանցկացվեն, կարելի է ենթադրել, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն արդեն կարող է կազմակերպվել միայն հաջորդ տարի: Թամար Բագրատունի

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am