Ռուսական Коммерсант պարբերականը հոդված է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի մասին:
Ըստ այդմ՝ Արմեն Սարգսյանը Մոսկվա է մեկնել հոկտեմբերի սկզբին Նյու Յորք և Փարիզ կատարած այցերից հետո՝ ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով: Բանակցությունների գլխավոր թեման են դարձել հայ-ռուսական հարաբերությունները, իրավիճակը ՀՀ-ում՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Տեղեկությունն այն մասին, որ Արմեն Սարգսյանը ժամանել է Մոսկվա և հանդիպել Սերգեյ Լավրովի և Գրիգորի Կարասինի հետ, հաստատել են ՌԴ պետական կառույցներում: Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա էր ժամանել հուլիսին: Սակայն այս անգամ նրա այցի մասին չի հայտարարվել, քանի որ ոչ պաշտոնական բնույթ է կրել»,- գրում է Коммерсант-ը:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը